Առաջարկում ենք պատրաստել Տնական շերբեթ: Շերբեթը համաշխարհային պատմության մեջ ամենաթերագնահատված աղանդերից մեկն է։ Սա բավականին առողջարար քաղցրավենիք է, որը հեշտությամբ կարող է փոխարինել շոկոլադներին և տորթերին: Միևնույն ժամանակ, շերբեթը չի հանգեցնի ավելորդ և բարդ հիվանդությունների՝ շաքարի ցածր պարունակության պատճառով։
Առաջին անգամ սկսել են շերբեթ պատրաստել Ասիայում։ Ասիացիներն, առանձնապես չեն սիրում փքուն տորթեր և խմորեղեն, նախընտրում են ավելի առողջ և պարզ քաղցրավենիք։
Մենք ձեզ կասենք, թե ինչպես կարող եք պատրաստել տնական շերբեթ առանց ներկանյութերի և վնասակար շաքարի։

Տնական շերբեթ. Բաղադրությունը
_ սերուցք 10% — 300 մլ
_ չամիչ — 50 գ
_ կարագ — 120 գ
_ չորացրած լոռամիրգ — 50 գ
_ շաքարավազ — 400 գ
_ ընկույզ — 50 գ
_ սպիտակ շոկոլադ — 55 գ
_ նուշ — 50 գ

Տնական շերբեթ. Պատրաստման եղանակը
_ Կաթսայի մեջ խառնել սերուցքը, շաքարավազը և կարագը։ Խառնուրդը եփել միջին ջերմության վրա, մինչև եռա։ Այնուհետև, կրակն իջեցնել, զանգվածը եփել 30 րոպե։
_ Ջեմի նման վիճակի հասնելուց հետո անհրաժեշտ է զանգվածը թողնել, որ սառչի սենյակային ջերմաստիճանում։
_ Այդ ընթացքում կարելի է շոկոլադը մանր կտրատել։ Կաթնային շոկոլադն ավելացնել զանգվածին, հարել հարիչով 15 րոպե։
_ Չամիչը լավ լվանալ, նուշն ու ընկույզը մանր կտրատել։
_ Զանգվածի մեջ լցնել ընկույզը, լոռամիրգը և չամիչը, խառնել ամբողջը:
_ Շերբեթը լցնել յուղաթղթով ծածկված ձևամանի մեջ, թողնել սառնարանում, մինչև ամբողջովին պնդանա։

Այս աղանդերը պատրաստվում է բավականին արագ և պարզ մթերքներից։ Որպես հավելում կարող եք վերցնել ցանկացած ընկույզ և չոր մրգեր:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տնական կոնֆետներ







