Տնական շերտավոր խմոր. Այս տարբերակով միշտ լավ է ստացվում

Տնական շերտավոր խմոր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Տնական շերտավոր խմորը միշտ կարևոր է նրանց համար, ովքեր սիրում են թխել։ Փնտրում եք շերտավոր խմորի բաղադրատոմս, որը շատ ժամանակ չի՞ պահանջում դրանով զբաղվելու համար:

Այդ դեպքում, դուք պարզապես չպետք է անցնեք այս արագ բաղադրատոմսի կողքով: Այն ինձ համար վաղուց փոխարինել է դասական խմորին և խոստովանում եմ թխելը ինձ դուր է գալիս և արդյունքն ուրախացնում է ընտանիքիս։

Տնական շերտավոր խմոր

Տնական շերտավոր խմոր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 500 գր

_Կարագ 400 գր

_Աղ 0,5 թ/գդ

_Քացախ (6%) 1 ճաշի գդալ

_Ձու 1 հատ

_Ջուր (սառը) 220 մլ

Տնական շերտավոր խմոր

Տնական շերտավոր խմոր. Պատրաստման եղանակը

_Ջուրը պետք է շատ սառը լինի, խառնել ձվի հետ։ Ավելացնել աղը, մեկ ճաշի գդալ քացախը։

_Ալյուրը մաղել անմիջապես սեղանի վրա, իսկ լավ սառեցրած կարագը քերել ալյուրի վրա։

_Ամեն ինչ պետք է արվի շատ արագ։ Սա է բաղադրատոմսի ամբողջ գաղտնիքը:

_Կարագը քերելու ընթացքում վրան քիչ-քիչ ալյուր ցանել։

_Կարագային խառնուրդը ձեռքերով գնդաձև հավաքելով՝ ավելացնել նախապես ձվի հետ խառնած ջուրը, խմոր հունցել։

_Խմորը նույնպես պետք է արագ հունցել, որպեսզի բաղադրիչները չհասցնեն տաքանալ։

_Ստացված խմորը կտրել 2 մասի։ Դնել սառնարանը 2 ժամով։

Տնական շերտավոր խմոր

Նշված ժամանակից հետո կարող եք սկսել ցանկացած թխվածք պատրաստել։ Այն կարող է հարմար լինել ինչպես քաղցր, այնպես էլ աղի միջուկներով խմորեղեն թխելիս։

 

Շերտավոր փչակներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շերտավոր խմոր

Խնդրում ենք Գնահատեք