Այսօր խանութում բավականին դժվար է գտնել հենց այն համի պաղպաղակ, որ մենք սիրում էինք մանկությունից:
Տնական պաղպաղակների իմ բաղադրատոմսերը ձեզ կվերադարձնեն այն երջանիկ տարիները:

Էքսպրես տարբերակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սերուցք 300 մլ
_Խտացրած կաթ 0,5 բանկա
_Վանիլին 1 թեյի գդալ
Էքսպրես տարբերակ. Պատրաստման եղանակը
_Սա ամենաարագ տարբերակն է՝ սառեցված սերուցքը հարել հարիչով մինչև թանձր ու ամուր լինի՝ վանիլային շաքարով կամ առանց դրա։
_Ավելացնել խտացրած կաթը և հարել մինչև համասեռ լինի։
_Լցնել կաղապարի մեջ և սառեցնել 4 ժամ։

Տնական պաղպաղակներ. Դասական պաղպաղակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Յուղալի կաթ 600 մլ
_Սերուցք 500 մլ
_Շաքարի փոշի 150 գր
_Դեղնուցներ 8 հատ
_վանիլին մի պտղունց

Դասական պաղպաղակ. Պատրաստման եղանակը
_Կաթը տաքացնել մինչև գոլ վիճակի և խառնել դեղնուցների հետ, մի երկու րոպե եփել մինչև թանձրանալը։
_Ավելացնել շաքարի փոշին, վանիլինը, եփել 2 րոպե, թողնել հանգստանա:
_Հարել սառեցված սերուցքը և աստիճանաբար ավելացնել եփած կրեմի հիմքը։
_Հարել մինչև փարթամանա:
_Զանգվածը ձևամանի մեջ սառեցնել՝ թողնելով սառցախցիկում 4 ժամ։

Տնական պաղպաղակներ. Շոկոլադե պաղպաղակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Յուղալի կաթ 100 մլ
_Յուղալի սերուցք 100 մլ
_Շոկոլադ 100 գր
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
Շոկոլադե պաղպաղակ. Պատրաստման եղանակը
_Վերցնել բարձրորակ շոկոլադ, յուղայնության բարձր տոկոսով, կարելի է սև կամ կաթնային:
_Կաթը խառնել շաքարավազի և շոկոլադի կտորների հետ։
_Տաքացնել այնքան, մինչև շաքարավազը և շոկոլադը լուծվեն, թողնել հանգստանա:
_Հարել սառեցրած սերուցքը և խառնել կաթնային-շոկոլադե զանգվածի հետ։
_Զանգվածը լցնել ձևամանի մեջ և սառեցնել 4 ժամ։
Բաղադրատոմսերը պարզ են, մատչելի, սերուցքն, իհարկե, թանկ է, բայց հաշվի առնելով բարձրորակ պաղպաղակի արժեքը և ստացվող աղանդերի ծավալը, ապա կհամոզվեք, որ տնական տարբերակը և՛ ավելի շահավետ է, և՛ համեղ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պաղպաղակ. Շոկոլադե, Ելակով և Վանիլային







