Տնական պաղպաղակ ձմերուկից. Ընդամենը 3 բաղադրիչ
Ամեն ինչ շատ արագ է, պարզ, համեղ և աներևակայելի գեղեցիկ: Պարզապես նայեք, պաղպաղակը նման է իսկական ձմերուկի: Շատ գեղեցիկ է ստացվում և երեխաները պարզապես հրճվում են, նրանք անհամբեր սպասում են, թե երբ են փորձելու:
Կարևոր է պաղպաղակը կտրել սուր դանակով, որպեսզի շերտերը կոկիկ լինեն: Անչափ գեղեցիկ, համեղ և անուշաբույր պաղպաղակ է, դուք չեք պատկերացնում, թե որքան հիանալի է ստացվում:

Տնական պաղպաղակ ձմերուկից. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձմերուկի պտղամիս 300 գ
_33%-ոց սերուցք 500 գ
_Շաքարի փոշի 5-6 ճաշի գդալ (կամ ըստ ճաշակ)
_Շոկոլադի կաթիլներ


Տնական պաղպաղակ ձմերուկից. Պատրաստման եղանակը
_Ձմերուկի լայն մասից շրջանակ կտրել: Մանրացնել և կտրատել միջուկը:
_Ստացված ձմերուկի կեղևի օղակը մի կողմ դնել: Միջուկը կտրել խորանարդներով:
_300 գ ձմերուկի միջուկը լցնել բլենդերի մեջ և մանրացնել մինչև խյուսի աստիճան: Խյուսը գդալի օգնությամբ քամել մաղով: Բոլոր կտերը և միջուկի մի մասը կմնան մաղի մեջ:
_Ձմերուկի հյութը լցնել բլենդերի ամանի մեջ, ավելացնել 500 մլ յուղալի սերուցք, այս դեպքում՝ 33% սերուցք է:
_Ավելացնել 5-6 ճաշի գդալ շաքարի փոշի: Խորհուրդ ենք տալիս ավելացնել ըստ ճաշակի: Պարզապես համտեսեք պաղպաղակի խառնուրդը, և կարող եք ավելացնել քիչ կամ շատ շաքարի փոշի:
_Մի քանի րոպե հարել բոլոր բաղադրիչները բլենդերով:

Խորհուրդ. Եթե ցանկանում եք, որ պաղպաղակը ստացվի պայծառ և հարուստ գույնով, խառնուրդին ավելացրեք մի քանի կաթիլ կարմիր սննդային գունանյութ:
_Պաղպաղակի խառնուրդը դնել սառցարան, որպեսզի մի փոքր սառչի:
_Այժմ խոհանոցային տախտակը ծածկել սննդային թաղանթով: Վրան դնել ձմերուկի կեղևի օղակը, որի վրա սուր դանակով անցքեր անել, դրանց մեջ խրել փայտե պաղպաղակի ձողիկներ:
_Մինչ պաղպաղակը լցնելը, այս ամբողջ կառույցը նույնպես 40 րոպեով դնելի սառցարանում:
_Այժմ սառեցված պաղպաղակը լցնել ձմերուկի կեղևից պատրաստված կաղապարի մեջ:

_Վերևում լցնել շոկոլադի կաթիլները, որպեսզի աղանդերն ավելի նման լինի իսկական ձմերուկի:
_Գիշերը թողեք սառցարանում, որպեսզի պաղպաղակը լավ սառչի:
Անպայման պատրաստեք և կիսվեք բաղադրատոմսով ձեր ընկերների և սիրելիների հետ: Թե մեծերը, թե երեխաները կուրախանան:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պաղպաղակ շոկոլադե, ելակով և վանիլային







