Մանկությունից սիրված Տնական պաղպաղակի ամենահեշտ բաղադրատոմսերից մեկը: Հիմնական խնդիրը սա պատրաստելու համար՝ բարձրորակ մթերք վերցնելն է, դրա շնորհիվ աղանդերն իսկապես համեղ լինի։

Տնական պաղպաղակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սերուցք 500 գր
_Եփած խտացրած կաթ 0,5 բանկա
_Վաֆլե շերտեր 2 հատ

Տնական պաղպաղակ. Պատրաստման եղանակը
_Բոլոր մթերքները պետք է լավ սառեցվեն։
_Սերուցքը հարիչով շատ լավ հարել, մինչև թանձր զանգված դառնա՝ 5 րոպեն բավական կլինի։
_Ավելացնել խտացրած կաթը և շարունակել հարել։
_Կարելի է ավելացնել կես բանկայից ավելին՝ ըստ ցանկության, այդպես ստացվում է ավելի քաղցր աղանդեր։
_Պետք է հարել մոտ 1 րոպե, որպեսզի զանգվածը չափազանց յուղոտ չդառնա։
_Կլոր ձևամանը յուղել բուսական յուղով և ծածկել թաղանթով:
_Դնել վաֆլե շերտը և ստացված սերուցքային զանգվածը քսել, հարթեցնել և վրան ծածկել երկրորդ շերտով։
_5 ժամով դնել սառցարանը։
_Ցանկության դեպքում կարելի է չօգտագործել շերտեր, այլ պաղպաղակը ուղղակի դնել կաղապարի մեջ կամ անմիջապես բաժանել բաժակների մեջ։
_Եթե պատրաստվում եք տոնի, ապա աղանդերը կարելի է զարդարել թարմ հատապտուղներով, մարմելադով, շոկոլադե քերուկով և այլ հավելումներով՝ ըստ ճաշակի։

Դուք կստանաք շատ բուրավետ և համեղ աղանդեր, որը կպատրաստեք որակյալ մթերքներով։
Բարի ժամանց:
Տեսանյութ
Պաղպաղակ շոկոլադե ելակով և վանիլային







