Տնական պանիր. Այս բաղադրատոմսը ամենահիներից մեկն է:
Կիտրոնի հյութով և թթվասերով նրբահամ մթերք ենք ստանում, որով կարելի է պատրաստել համեղ նախաճաշեր:
Զանգվածը ստացվում է փափուկ, չչորացած, տարբեր պանիրներ ստանալու համար կարող եք օգտագործել տարբեր հավելումներ:

Տնական պանիր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Յուղալի թթվասեր 300 գր
_Յոգուրտ 150 գր
_Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ
_Աղ, սխտոր՝ ըստ ճաշակի
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի


Տնական պանիր. Պատրաստման եղանակը
_Ավելի լավ է վերցնել բարձր յուղայնությամբ թթվասեր:
_Պետք է թթվասերին խառնել բնական, առանց հավելումների յոգուրտ և կիտրոնի հյութ:
_Այժմ զանգվածը տարածել թանզիֆի վրա և թողնել, որ ամբողջ գիշեր մնա սառնարանում:
_Մնում է պանիրը հանել, խառնել սխտորի և կանաչիների հետ, լցնել տարայի մեջ և պահել սառնարանում:

Ըստ ճաշակի կարող եք ավելացնել տարբեր հավելումներ, համեմունքներ, անուշաբույր կանաչիներ: Համեղ է ապխտած լոլիկով և պղպեղով, չրերի կտորներով և ընկույզով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տնական մայոնեզ







