Տնական Ռաֆաելլո. Սիրահարների նախընտրած ձյունաճերմակ քաղցրավենիք

Տնական Ռաֆաելլո ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջ և աներևակայելի համեղ Տնական Ռաֆաելլո պատրաստելու բաղադրատոմս:

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու է այն օգտակար. այս հմայիչ քաղցրավենիքները մենք կպատրաստենք կաթնաշոռից։ Այն շատ, շատ համեղ է, նույնիսկ փոքրիկ քմահաճները, կամ կաթնաշոռ չսիրողները հաճույքով նման աղանդերը կուտեն։

Պատրաստվում է հեշտ, շատ պարզ և արագ, իսկ բաղադրիչները մատչելի են։ Եկեք սկսենք:

Տնական Ռաֆաելլո

Տնական Ռաֆաելլո. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթնաշոռ 300 գրամ

_Կոկոսի փաթիլներ 20 գր

_Շաքարի փոշի 100 գր

_Կոկոսի փաթիլներ՝ թաթախելու համար

Տնական Ռաֆաելլո

Տնական Ռաֆաելլո. Պատրաստման եղանակը

_Կաթնաշոռը լցնել թանզիֆի մեջ, վրան կարելի է ծանրոց դնել, որ քամվի ամբողջ ավելորդ հեղուկը:

_Շաքարի փոշին և կոկոսի փաթիլները խառնել, ավելացնել պատրաստի կաթնաշոռի հետ։

_Թաց ձեռքերով գնդիկներ ձևավորել և թաթախել կոկոսի մեջ։

_Այսքան զանգվածից պետք է ստացվի մոտ 40 կոնֆետ:

_Պատրաստի կոնֆետները 30 րոպեով դնել սառցախցիկը։

_Մատուցել սառը վիճակում, այդպես կոնֆետները չեն կորցնի իրենց տեսքը։

Տնական Ռաֆաելլո

Այսքան հեշտ է պատրաստել Ռաֆաելլոն տանը:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Ռաֆաելլո

Խնդրում ենք Գնահատեք