Տնական տորթ Նապոլեոնի դասական բաղադրատոմս, որն իրավամբ համարվում է ամենահամեղ ու սիրելիներից մեկը։
Բաղադրատոմսը շատ պարզ է և նույնիսկ, եթե դուք երբեք չեք թխել Նապոլեոն, միևնույն է, այս փորձը ձեզ համար հաջող կլինի։

Տնական տորթ Նապոլեոն. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սառեցված կարագ 200 գր
_Ալյուր 350 գր
_Ձու 1 հատ
_Սառցաջուր 120 գր
_Քացախ 11 գր
_Մի պտղունց աղ
Կրեմի համար
_Ձու 4 հատ
_Կաթ 1 լ
_Շաքարավազ 200 գր
_Օսլա 60 գր
_Կարագ 50 գր
_Սերուցք 200 մլ
_Վանիլին ըստ ճաշակի

Տնական տորթ Նապոլեոն. Պատրաստման եղանակը
_Ձուն խառնել ջրի, քացախի ու աղի հետ։
_Սառեցրած կարագը կտորներով կտրատել և լցնել բլենդերի մեջ՝ ավելացնելով ալյուրը։
_Փշրանքների վերածել և առանց սարքը անջատելու, լցնել հեղուկ խառնուրդը։
_Երբ խմորը կապակցվի՝ հանել ամանից։
Հուշում․ եթե բլենդեր չունեք կամ սիրում եք ձեռքերով խմոր պատրաստել, արեք ձեռքերով՝ կարագը քերեք և ալյուրի հետ խառնեք փշրանքներ, ապա ավելացրեք հեղուկ զանգվածը։
_Բաժանել 12 մասի, դնել տոպրակի մեջ և 30 րոպեով դնել սառնարանը։
_Յուրաքանչյուր կտոր գրտնակել շրջանաձև (մոտ 16 սմ) և թխել 200 աստիճան ջերմաստիճանով մոտ 5 րոպե։
_Դեռ տաք շերտերը հավասարեցնել (կարող եք վրան ափսե կամ կաղապար դնել և կտրել)։
_Մնացորդներից պատրաստել փշրանքներ։
_Կրեմի համար կաթը խառնել վանիլինի հետ և հասցնել եռման աստիճանի։
_Ձուն խառնել օսլայի և շաքարավազի հետ։
_Ստացված զանգվածի մեջ լցնել կաթը և լավ հունցել, մինչև հարթ լինի և եփել կրեմը մարմանդ կրակի վրա, մինչև թանձրանա։
_Վերցնել կրակից, ավելացնել կարագը, հարել մինչև հարթ լինի և մի կողմ դնել։
_Սառը սերուցքը հարել մինչև փարթամանա և մաս-մաս ավելացնել կրեմը, հարել մինչև համասեռ դառնա։
_Տորթ կազմել՝ շերտերին կրեմ քսելով, կողքերին էլ քսել և փշրանքներ ցանել։
_Մի քանի ժամով դնել սառնարանը ու մատուցել սեղանին։
_Որոշ շերտերի միջև կարելի է ավելացնել մի քիչ ջեմ, թարմ հատապտուղներ կամ ցանել շոկոլադե փշրանքներ:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նապոլեոն տորթ շատ համեղ և ճոխ թխվածք







