Տնական տորթ. Նուրբ, աներևակայելի համեղ թխվածք

Տնական տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Տնական տորթ. Նուրբ, աներևակայելի համեղ թխվածք, որ պարզապես հալվում է ձեր բերանում:

Պատրաստելն աներևակայելի հեշտ ու պարզ է, այնպես որ առանց երկար տատանվելու անցեք խոհանոց և պատրաստեք այս բաղադրատոմսով համեղ տորթը ջեմով:

Բաղադրիչներն անպայման կգտնեք խոհանոցում, այնպես, որ շատ չեք չարչարվի:

Տնական տորթ

Տնական տորթ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կարագ 180 գ
  • Շաքարավազ 130 գ
  • Ձու 1 հատ
  • Ալյուր 310 գ
  • Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
  • Աղ 1 պտղունց
  • Վանիլ
  • Ջեմ կամ մուրաբա 200-400 գ

Տնական տորթ

Տնական տորթ. Պատրաստման եղանակը

  1. Խորը ամանի մեջ դնել փափուկ կարագը, ավելացնել մի պտղունց աղ և հարել հարիչով 1 րոպե: Դրանից հետո ավելացնել շաքարավազը, վանիլային շաքարավազը և հարել 3-4 րոպե մինչև փրփրի:
  2. Այժմ կոտրե ձուն և հարել ևս 4 րոպե: Առանձին մաղել ալյուրը և փխրեցուցիչը, խառնեք, կես լցնել կարագի զանգվածի մեջ և խմորը հունցեք:
  3. Աստիճանաբար ավելացնել մնացած ալյուրը, խմորը հունցել, գնդել: Խմորը գրտնակել 5-7 մմ շերտով, կտրել եզրերը:
  4. խմորը դնել ջեռոցօ տապակի վրա, պատառաքաղով ծակծկում ամբողջ մակերեսը:
  5. Տորթը թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 10-12 րոպե: Պատրաստի տաք տորթը տեղափոխել հարթ մակերեսի վրա և կիսել մեջտեղից:
  6. Խմորի մի կեսի վրա հավասար շերտով քսել ջեմը ​​ամբողջ մակերևույթի վրա և ծածկել տորթի երկրորդ կեսով, դրա վրա նույնպես քսել ջեմը դրա վրա՝ տարածելով ամբողջ մակերևույթի վրա:
  7. Տորթի փշուրները ցանել ջեմի շերտի վրա և խմորեղենը մի քանի ժամով դնել ներծծման:

Տնական տորթ

Տնական տորթը պատրաստ է: Ստացվում է մանկությունից ծանոթ ամենասիրելի տորթը, նույն քնքուշ, փխրուն խմորը և համեղ միջուկը:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ տորթի հետաքրքիր բաղադրատոմս.

 

Խնդրում ենք Գնահատեք