Տնական տորթ. Գերհամեղ և շոկոլադե աղանդեր

Տնական տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նման տնական տորթ դուք կպատրաստեք պարզ, արագ և մեծ հաճույք կստանաք դրա համից և բույրից։

Տնական տորթ

Տնական տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 140 գր

_Կակաո 45 գր

_Տաք ջուր 110 մլ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Ձու 2 հատ

_Սոդա 1 թեյի գդալ

_Կաթ 110 մլ

_Բուսական յուղ 55 մլ

_Շաքարավազ 160 գր

Կրեմի համար

_Թթվասեր 400 գր

_Եփած խտացրած կաթ 170 գր

Տնական տորթ

Տնական տորթ. Պատրաստման եղանակը

_Կակաոն խառնել մաղած ալյուրի, փխրեցուցիչի և սոդայի հետ, խառնել։

_Ավելացնել շաքարավազը, տաք կաթը, բուսայուղը և ձուն։ Հարել խառնիչով, մինչև հարթվի։

_Ավելացնել տաք ջուրը և հարել։

_Ձևամանը ծածկել յուղաթղթով, լցնել խմորը, ծածկել փայլաթիթեղով և դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխել մոտ 50 րոպե։

_Թթվասերը 5 րոպե հարել հարիչի բարձր արագությամբ, ապա ավելացնել եփած խտացրած կաթը և հարել մինչև համասեռ լինի։

_Սառեցրած թխվածքը կտրատել 3 շերտի և յուրաքանչյուրին կրեմ քսել, տորթ ձևավորել։

_Զարդարել ըստ ճաշակի՝ շոկոլադե գլազուրով, շոկոլադե մածուկով և շոկոլադի կտորներով։

Տնական տորթ

Հուշում. մի մոռացեք, որ թխելու համար պետք է օգտագործել առանց հոտի, զտված բուսական յուղ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Սնիկերս

Խնդրում ենք Գնահատեք