Տնական տորթը շատ համեղ է, փափուկ ու թեթև շերտերով, որոնց վրա քսվում է եթերային, թթվասերով կրեմ։
Զարդարելու և օրիգինալ համ ստանաու համար տորթի վրա կարելի է ցանել գետնանուշ, նուշ կամ այլ ընկույզ։

Տնական տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 4 հատ
_Մի պտղունց աղ
_Շաքարավազ 140 գր
_Ալյուր 140 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Բուսական յուղ 3 ճաշի գդալ
_Տաք ջուր 3 ճաշի գդալ
_Բոված գետնանուշ 100 գր
Կրեմի համար
_Թթվասեր 500 գր
_Եփած խտացրած կաթ 330 գր
_Բոված գետնանուշ 100 գր
_Վանիլ ըստ ճաշակի

Տնական տորթ. Պատրաստման եղանակը
_Ձվերը հարել աղով, մինչև փարթամանա և մաս-մաս ավելացնել շաքարավազը՝ չդադարելով հարել, մինչև կայուն և թանձր զանգված ստացվի։
_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ։
_Ալյուրը լցնել ձվի զանգվածի մեջ և բահիկով զգուշորեն խառնել խմորը, որպեսզի օդով հագենա։
_Բուսական յուղը խառնել տաք ջրի հետ և հեղուկը լցնել խմորի մեջ, խառնել։
_Ավելացնել մանր կտրատած ընկույզը և խմորը խառնել։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։
_Թխել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 1 ժամ։
_Առաջին 20 րոպեն դուռը չբացել, հանելուց առաջ փայտիկով ստուգել պատրաստ է, թե ոչ։
_Թողնել բիսկվիթը սառչի մետաղյա ցանցի վրա և կտրել բարակ շերտերով:
_Վերին շերտը կտրատել և բլենդերով մանրացնել փշրանքներով:
_Թթվասերը հարել, մինչև փարթամ դառնալը և մաս-մաս ավելացնել խտացրած կաթը, հարել մինչև հարթվի։
_Տորթը կազմել՝ շերտերը կրեմ քսելով նաև կողքերին և վրան։
_Խառնել փշրանքները մանրացված ընկույզին և ցանել վրան և կողքերը։
_Դնել սառնարանը՝ մի քանի ժամով ներծծվելու։

Տորթը ստացվում է բարձր, փափուկ, նուրբ և խոնավ, լավ ներծծված:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Տղամարդու իդեալ







