Թթվասերով խմորով Տորթի շերտերը ստացվում են շատ փափուկ և նուրբ։
Աղանդեր պատրաստելու համար կարող եք օգտագործել ցանկացած կրեմ ըստ ճաշակի։

Տորթի շերտեր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շաքարավազ 200 գր
_Ալյուր 3 բաժակ
_Թթվասեր 200 գր
_Սոդա 1 թեյի գդալ

Պատրաստման եղանակը
_Ապակե տարայի մեջ թթվասերը խառնել շաքարավազի և սոդայի հետ, հարել։
_Ալյուրը մաղել և մաս-մաս լցնել զանգվածի մեջ, ձեռքերով խմոր շաղախել։
_Զանգվածը պետք է լինի թանձր և պինդ։
_Խմորը բաժանել 9 — 12 մասի։
_Յուրաքանչյուրը գրտնակել բարակ շերտով, կտրատել թավայի տրամագծով։
_Չոր թավան տաքացնել և տապակել երկու կողմից կարմրացնելով:
_Տորթ կազմել՝ շերտերին քսելով ցանկացած կրեմ և զարդարել ըստ ճաշակի։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բիսկվիթ Ինչպես պատրաստել բիսկվիթ 4 տարբերակ







