Ամենապարզ բաղադրատոմսերը միշտ ամենահամեղն են, Տորթ Աննայի բաղադրատոմսը դրա ևս մեկ ապացույցն է։
Ամեն ինչ թխվում է արագ, տորթը խոնավ է և նուրբ։

Տորթ Աննա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խտացրած կաթ 1 բանկա
_Կարագ 100 գր
_Մի պտղունց աղ
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Ձու 2 հատ
_Ալյուր 140 գր
_Փխրեցուցիչ 2 թեյի գդալ
Կրեմի համար
_Թթվասեր 500 գր
_Շաքարի փոշի ըստ ճաշակի
Գլազուրի համար
_Մուգ շոկոլադ 1 սալիկ
_Կաթ 50 մլ

Տորթ Աննա. Պատրաստման եղանակը
_Խտացրած կաթը փափկեցրած կարագի հետ խառնել մինչև հարթվի։
_Ձվերը հարել հարիչով, ավելացնել աղը և վանիլինը։
_Մաղած ալյուրը և փխրեցուցիչը լցնել, խառնել, ստանալ հարթ և միատարր խմոր։
_Լցնել յուղաթղթով ծածկված կաղապարի մեջ և թխել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 30 — 40 րոպե: Պատրաստ լինելը ստուգելով փայտիկով։
_Թողնել սառչի և կտրել շերտերով:
_Կրեմի համար թթվասերը հարել շաքարի փոշիով։
_Տորթը կազմել՝ շերտերին, կողքերին ու երեսին կրեմ քսելով։
_Շոկոլադը հալեցնել կաթի հետ խառնելով, մինչև հարթվի և տորթի վերին մասը զարդարել տարբեր նախշերով ըստ ճաշակի։

Տորթը շատ նուրբ է, փափուկ, իսկ կրեմը պարզապես եթերային է։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Տղամարդու իդեալ







