Այսօր մեր սիրելի քաղցրակերների համար թխելու ենք տորթ Անտառի խրճիթ շատ համեղ և յուրօրինակ կրեմով։
Մինչ ես կսկսեմ պատրաստել, դուք խնդրում եմ անպայման բաժանորդագրվեք իմ ալիքին, քանի որ ամենահամեղ բաղադրատոմսերը դեռ առջևում են, դե իսկ լայքերը ձեր կողմից միշտ էլ ցանկալի են։
Տորթ Անտառի Խրճիթ Բաղադրատոմսը
_Ալյուր — 750-800 գր․
_Կարագ — 200 գր․
_Թթվասեր — 350գր․
_Սոդա — 1 թ․ գդ․
_Ձու -2 հատ
Կրեմ
_Պրեզիդենտ թթվասեր բարձր յուղայնությամբ — 2 տ․- 700 գր․- Ջրքամել
_Շաքարավազ — 200գր․
_Վանիլին
Տորթ Անտառի Խրճիթ Պտրաստման եղանակը քայլ առ քայլ
_Ալյուրը հարկավոր է մաղել ամբողջությամբ տարայի մեջ, կօգտագործեք մոտավորապես 800 գրամ ալյուր
_Ալյուրի մեջ պետք է քերենք կարագ
_Մարգարին թե՞ կարագ հարցին սննդաբանները միանշանակ են նախապատվությունը տալիս են կարագին
_Ի դեպ իսկական առանց գունավորման կարագի բնական գույնը պետք է այսպիսի կաթնագույն լինի
_քերեցինք սա ալյուրի մեջ, խառնենք
_2 ձու կկոտրենք
_Թթվասերներից առավել ցածր յուղայնությանը, որը առավել մատչելի գին ունի կօգտագործենք խմորի մեջ
_350 գրամն էլ կլցնենք
_Թթվասերի մեջը կլուծենք մեկ թեյի գդալ սոդան
_Այժմ այս ամբողջը պետք է հունցենք ձեռքերով, անպայման քթի տակ մի հաճելի երգ երգելով, ասում են նման պարզ և թեթև տրամադրությամբ պատրաստվող թխվածքները առավել համեղ են ստացվում
_Շարունակենք խմորը հունցել սեղանի վրա
_Ստացված զանգվածը առավել հարմար է բաժանել 2 մասի
_Այսպես ավելի հեշտ կլինի գրդնակելը և հավասար մասերի բաժանելը
_Կարող եք թողնել խմորը մի փոքր հանգստանա, կամ անմիջապես էլ գրդնակելը չի խանգարի
_Բացված լավաշը պետք է բաժանենք 5 հավասար մասերի աչքաչափով
_Մեզ ընդհանուր տորթ խրճիթ ստանալու համար պետք է գալու 10 գլանակ
_Միջուկի համար կարող եք ընտրել ցանկացած հատապտուղ կամ քաղցրավենիք, սեզոնային կամ սառցախցիկից հանված ելակից կօգտվենք մենք այսօր, այն մի փոքր քաղցրացնենք շաքարավազով
_Հատ առ հատ շարենք ամբողջ երկայնքով
_Շերտերի եզրերը միացնենք մատներով և բերանքսիվայր շարենք տապակի վրա, թխելու ենք 15-20 րոպե 180 աստիճանում
_Մինչ բոլոր ձողերը կթխվեն մենք կպատրաստենք կրեմը
_Թթվասերով կրեմ ենք պատրաստելու, բարձր յուղայնությամբը կվերցնեմ այս անգամ
_Հատկապես կրեմի համար Պրեզիդենտի թթվասերը խորհուրդ կտամ վերցնեք, քանի որ միայն այս թթվասերներն են, որ համտեսի դեպքում բացարձակ թթվաշություն չունեն, հաճելի իներտ համ ունեն, հիշեցնում են և շատ նման են իրենց համով սովետական թթվասերների համին
_Թանզիվի 4 շերտ կօգտագործենք թթվասերը ջրքամելու համար
_Ես իհարկե ավելի քիչ թողեցի, ժամանակի սղության պատճառով, բայց պինդ կրեմ ստանալու համար պարտադիր է թթվասերը այսպես կախված 1-2 ժամ թողնել ջրքամվելու, դա հաշվի առեք
_Հարիչով պետք է հարենք ավելացնելով շաքարավազ և վանիլին
_Եվ սկսենք հավաքել մեր Անտառի խրճիթը
_Ներքևի շերտում պետք է շարենք 4 ձող, հաջորդիվ 3, 2 և գագաթին մեկ խմորե ձող, որպեսզի ստացվի մեր բուրգը
_Առատորեն կրեմով միացնենք շերտերը վերևից կակոի փոշի ցանենք Անտառի խրճիթ ի տպավորություն ստեղծելու համար
_Եվ դնենք սառնարան, ցանկալի է ողջ գիշեր, որպեսզի լավ ներծծի իր մեջ թթվասերով կրեմը, լավ փափկի և աննկարագրելի համեղ մի տորթ դառնա
_Իսկ առավոտյան արդեն կհանենք սառնարանից, կկտրենք, սուրճը կեփենք և կվայելենք այս նուրբ բերանում հալչող տորթ անտառի խրճիթ ը վայելելով
_Չմոռանաք բաժանորդագրվել այս ալիքին, եթե դեռ ներքևի կոճակը կարմիր է, քանի որ շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր են ձեզ սպասում։
Տորթ Անտառի Խրճիթ շատ համեղ և Յուրօրինակ կրեմով Տեսանյութ
Դե ինչ, բարի ախորժակ։










