Տորթ առանց ալյուրի. Համեղ ու եթերային խմորեղենի օրիգինալ բաղադրատոմս

տորթ առանց ալյուրի ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր կներկայացնենք  մի հետաքրքիր և յուրահատուկ բաղադրատոմս՝ նուրբ տորթ առանց ալյուրի:

Արդյո՞ք իրականում հնարավոր է նման բան, բոլորս գիտենք, որ ալյուրը տորթի հիմնական բաղադրիչներից է: Բայց այնուամենայնիվ եկեք թխենք, որովհետև տորթը շատ հետաքրքիր է ստացվում:

Բոլորը պետք է գոնե մեկ անգամ փորձեն այս տորթը: Այն ոչ թե ընդամենը համեղ է, այլև անսահման համեղ է: Այս համը պետք է անպայման զգալ:

տորթ առանց ալյուրի

Տորթ առանց ալյուրի. Բաղադրությունը

_ 10 ձվի սպիտակուց

_ 240 գր շաքարավազ

_ 40 գր օսլա

_ 300 գր ընկույզ

_ աղ, վանիլին ըստ ցանկության

Կրեմի համար.

_ 10 դեղնուց

_ 160 գր շաքարավազ

_ 20 գր կակաո

_ 150 մլ կաթ

_ 200 գր կարագ:

տորթ առանց ալյուրի

Տորթ առանց ալյուրի. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_ Հարել սպիտակուցները շաքարով և մի պտղունց աղով:

_ Ավելացնել օսլա և ընկույզներ թանձր սպիտակուցային զանգվածի մեջ: Խառնել բահիկով:

_ Ծածկել տապակը յուղաթղթով, վրան լցնել և հարթեցնել սպիտակուցային զանգվածը և թխել ջեռոցում, որը նախապես տաքացվել է 160 աստիճանով մոտ 60 րոպե: Տապակի չափը 30 X 40 սմ է:

_ Քանի դեռ շերտը տաք է, այն դրեք մետաղյա ցանցի վրա և հանեք այն յուղաթուղթը, որի վրա թխված էր հիմնական շերտը: Կտրել տորթը 3 մասի:

_ Դեղնուցների վրա ավելացնել շաքարավազը և լցնել կաթի մեջ: Խառնել, դնել կրակի վրա և եփել մինչև մի փոքր թանձրանա:

_ Դրանից հետո ավելացնել կակաո, խառնել և թողնել, որ սառչի մինչև սենյակային ջերմաստիճանի հասնելը:

_ Սենյակային ջերմաստիճանի կարագը պետք է հարել և աստիճանաբար ավելացնել դեղնուցային զանգվածին: Կարագը և եփված զանգվածը պետք է լինեն նույն ջերմաստիճանում:

_ Պատրաստեք տորթը` կտրատված հիմքի առաջին շերտին քսել կրեմ, հետո դնել երկրորդ, և երրորդ շերտերը նույնպես կրեմապատելով: Կողքերից ու վերևից տորթն ամբողջությամբ կրեմ քսել և զարդարել կակաոյով:

Տորթն առանց ալյուրի արդեն պատրաստ է, կարող եք մատուցել:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք