Տորթ առանց ձվի. Անուշաբույր և փափուկ քաղցրավենիք

Տորթ առանց ձվի ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ներկայացնում ենք ձեզ նրբահամ տորթ առանց ձվի և շաքարի բաղադրատոմսով:

 

Տորթ առանց ձվի

Տորթ առանց ձվի. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 100 գր

_Մեղր 6 ճաշի գդալ

_Սոդա 1 թեյի գդալ

_Աղ 1/2 թ/գդ

_Ալյուր 4 բաժակ

_Թթվասեր 300 գր

Կրեմի համար

_Թթվասեր 700 գր

_Մեղր 4 ճաշի գդալ

_Կաթնաշոռ 200 գր

Տորթ առանց ձվի

Տորթ առանց ձվի. Պատրաստման եղանակը

_Կարագը, մեղրը հալեցնել ջրային բաղնիքում։ Ավելացնել սոդան, խառնել։ Վերցնել ջրային բաղնիքից:

_Ստացված զանգվածին ավելացնել թթվասերը, աղը, ալյուրը։ Հունցել փափուկ խմոր: (ալյուրի քանակը ինքներս ենք կարգավորում)

_Ստացված խմորը դնել կաթսայի մեջ, ծածկել և դնել սառնարանը 30-60 րոպե։

_Խմորը զգուշորեն գրտնակել (խմորը շատ փխրուն է), թխել ջեռոցում 200 C՝ 5-7 րոպե։ Շերտերը թողնել սառչի։

_Կրեմի համար խառնել թթվասերը, մեղրը, կաթնաշոռը և հարել հարիչով կամ բլենդերով։

_Շերտերին քսել կրեմը և 2 ժամ թողնել սառնարանում՝ ներծծվելու համար։

Զարդարել ըստ ցանկության։ Ես կակաո ցանեցի։

Տորթ առանց ձվի

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով տորթ

Խնդրում ենք Գնահատեք