Տորթ առանց ջեռոցի. Հեշտ ու պարզ պատրաստվող առանց կարագի ու ձվի նուրբ աղանդեր

Տորթ առանց ջեռոցի ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Հնարավո՞ր է պատրաստել Տորթ առանց ջեռոցի: Իհարկել կարելի է, ավելին, բաղադրատոմսում կարող են օգտագործվել միայն պարզ մթերքներ, որոնք վաճառվում են բոլոր խոշոր սուպերմարկետներում։ Մեր տորթի յուրահատկությունը կլինի այն, որ չենք օգտագործի ձու, կարագ և սերուցք։

Տորթերի բազմազանությունը անհերքելի է այժմ։ Դուք կարող եք դիմել պարզ բաղադրատոմսերի, ինչպես մերը: Ո՞վ գիտի, միգուցե այս տորթը պատրաստելով և համտեսելով՝ պատրաստեք ձեր յուրօրինակ հրուշակեղենի գլուխգործոցը։

Տորթ առանց ջեռոցի

Տորթ առանց ջեռոցի. Բաղադրությունը

_330 գր ալյուր

_200 գր թթվասեր 15%

_1 թեյի գդալ սոդա

_150 գրամ շաքարավազ

_մի պտղունց վանիլին

_1/3 թեյի գդալ աղ

Կրեմի բաղադրիչները

_1 կգ կաթնաշոռ 5%

_1 բանկա խտացրած կաթ

Տորթ առանց ջեռոցի Տորթ առանց ջեռոցի

Տորթ առանց ջեռոցի. Պատրաստման եղանակը

_Խորը ամանի մեջ խառնել թթվասերը, շաքարավազը և աղը։ Այս բաղադրիչների վրա մաղել ալյուրը՝ խառնած մեկ թեյի գդալ սոդայի հետ։ Պետք է ուշադիր լինել ալյուրի քանակին, որպեսզի չլցնենք շատ կամ քիչ։

_Թանձր խմոր հունցել այնքան, մինչև այն դառնա փափուկ և դադարի կպչել ձեռքերին։

_Այդպես ստանում ենք ճշգրիտ փափուկ խմոր, որը թույլ է տալիս պատրաստել համեղ և ոչ կոշտ շերտեր։

_Գունդը բաժանել ինը հավասար մասերի։ Յուրաքանչյուր կտոր գրտնակել բարակ կլոր շերտով և տապակել թավայի մեջ։

_Տաք շերտը դնել սեղանին, հավասարեցնել 20 սմ տրամագծով ափսեի օգնությամբ։

_Սկսենք կրեմի պատրաստումը։

_Կաթնաշոռը տրորել բլենդերով։ Ավելացնել եփած խտացրած կաթը։ Այն պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։

_Սեղանին դնել բացվող օղակ և հավաքել տորթը։ Մեկ գիշեր թողնել որ մնա սառնարանում:

_Վերևն ու կողքերին քսել կրեմ և ցանել շերտերի մնացորդների փշուրներով։ Եթե ​​դեռ կրեմ է մնացել, կարող եք տորթի վերին մասը զարդարել խմորեղենի տոպրակի օգնությամբ։

Տորթ առանց ջեռոցի Տորթ առանց ջեռոցի

Ահա այսպիսի պարզ համեղ տորթ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Պլոմբիր

Խնդրում ենք Գնահատեք