Տորթ Արաբական հեքիաթ. Շոկոլադե նրբահամ և անուշաբույր տորթ

Արաբական հեքիաթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Տորթ Արաբական հեքիաթը շատ սերուցքով պատրաստված նուրբ շոկոլադե բիսկվիթ է, որը պատրաստվում է սպիտակաձավարի հիմքի վրա՝ կիտրոնի հավելումով։

Արաբական հեքիաթ

Տորթ Արաբական հեքիաթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 40 գր

_Կարագ 450 գր

_Շաքարավազ 550 գր

_Ձու 3 հատ

_Կակաոյի փոշի 6 ճաշի գդալ

_Փխրեցուցիչ 3 թեյի գդալ

_Սոդա 1/2 թեյի գդալ

_Կիտրոն 2 հատ

_Կաթ 300 մլ

_Սպիտակաձավար 6 ճաշի գդալ

_Դառը շոկոլադ 100 գր

_Սերուցք 60 մլ

_Պնդուկ 80 գր

Արաբական հեքիաթ

Տորթ Արաբական հեքիաթ. Պատրաստման եղանակը

_Շաքարավազը (250 գ) լցնել ամանի մեջ, ձվերի հարել մինչև միատարր զանգված դառնա։

_Ստացված զանգվածի մեջ լցնել կակաոն և լավ խառնել։

_Մեկ այլ ամանի մեջ խառնել ալյուրը փխրեցուցիչի և սոդայի հետ, ապա զանգվածի մեջ լցնել սենյակային ջերմաստիճանի կարագը (250 գ) և հարել։

_Միավորել խառնուրդները երկու ամաններից և հարել։

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով։ Թխելու համար նախատեսված տապակը յուղաթղթով ծածկել և յուղել բուսայուղով։

_Այնուհետև խմորը լցնել մեջը։ Խմորը կարելի է բաժանել 2-3 մասի և թխել շերտերը առանձին-առանձին, կամ միանգամից թխել ամբողջ խմորը, իսկ հետո շերտը կտրատել։

_Թխել 40 րոպե, ապա թողնել սառչի։

_Կիտրոնները կտրատել ու միջից հանել սերմերը, բայց կեղևը թողնել։ Այն անցկացնել մսաղացով կամ մանրացնել բլենդերով։

_Կիտրոններին ավելացնել սենյակային ջերմաստիճանի կարագը (200 գ), շաքարավազը (300 գ) և խառնել:

_Սպիտակաձավարը լուծել կաթի մեջ և դրանից եփել շատ թանձր շիլա՝ անընդհատ խառնելով, այնուհետև թողնել սառչի։

_Կիտրոնային խառնուրդի մեջ ավելացնել շիլան և խառնել։

_Բիսկվիթը դնել սկուտեղի վրա և յուրաքանչյուր շերտին քսել կրեմ՝ բացառությամբ վերջինի։

_Շոկոլադը խառնել սերուցքի հետ և տաքացնել: Վերջին շերտի վրա լցնել շոկոլադի 2/3-ը։

_Շաղ տալ տապակած պնդուկը, նախքան շոկոլադը կսառչի։ Մնացած շոկոլադը լցնել տոպրակի մեջ, անցք անել և այս շոկոլադը լցնել ընկույզների վրա։ Իհարկե, կարող եք ձևավորել ըստ ցանկության:

_Տորթը 2 ժամով դնել սառնարանը։

Արաբական հեքիաթ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Էսկիմո

Խնդրում ենք Գնահատեք