Շատ նուրբ, փափուկ, խոնավ Տորթ Արջուկ, որը ձեզ անպայման դուր կգա։
Դեսերտի ուշագրավ մասը եթերային բեզեն և շատերի կողմից սիրված խտացրած կաթով պատրաստված կրեմն է։

Տորթ Արջուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 450 գր
_Կարագ 250 գր
_Վանիլին
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Մի պտղունց աղ
_Դեղնուցներ 6 հատ
Բեզե պատրաստելու համար անհրաժեշտ է
_Սպիտակուցներ 6 հատ
_Շաքարավազ 350 գր
_Ընկույզ՝ ըստ ճաշակի
Կրեմը պատրաստելու համար
_Խտացրած կաթ 400 գր
_Կարագ 100 գր

Տորթ Արջուկ. Պատրաստման եղանակը
_Հարիչով հարել փափկած կարագը և բարակ հոսքով լցնել խտացրած կաթը և հարել, մինչև հարթ ու փարթամ դառնալը։
_Դնել սառնարանում, որ սառչի և պնդանա։
_Մաղած ալյուրը խառնել աղի, վանիլինի, շաքարավազի և կարագի հետ։
_Զանգվածը մանրացնել փշրանքների վիճակի։
_Ավելացնել ձվի դեղնուցները, ստանալ փափուկ և ճկուն խմոր:
_Խմորը բաժանել 3 մասի և 20 րոպեով դնել սառցարան։
_Բեզեի համար սպիտակուցները հարել մի պտղունց աղով, այնուհետև աստիճանաբար լցնել շաքարավազը և հարել զանգվածը, մինչև թանձր և կայուն գագաթներ ստացվեն:
_Կարելի է ավելացնել մի պտղունց կիտրոնաթթու, որպեսզի բեզեն ավելի նուրբ լինի:
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և քերել մի կտոր խմոր, հարթեցնել ամբողջ ձևամանով:
_ Բեզեն քամել տապակի եզրերով, վրան ցանել ընկույզը:
_Թխել 30 — 40 րոպե՝ 180 աստիճան ջերմաստիճանում։
_Այսպես թխել 3 շերտ և թողնել սառչի։
_Ձևավորել տորթ՝ շերտերին կրեմ քսելով և զարդարել ըստ ցանկության։
_Տորթը 6 ժամով դնել սառնարանը։

Այս աղանդերի համն ու բույրը պարզապես կգերի ձեզ, այն կատարյալ է որպես ծննդյան տորթ հյուրերի համար։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Նեգրի ժպիտ







