Տորթ Բաունտի. Տոնական շքեղ աղանդեր

Տորթ Բաունտի ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Հրաշալի Բաունտի տորթն անկասկած կզարդարի տոնական սեղանը։ Կոկոսի և շոկոլադի սիրահարները անտարբեր չեն մնա:

Տորթ Բաունտի

Տորթ Բաունտի. Անհրաժեշտ բաղադրիչները

Հայելային գլազուրի համար

_Սերուցք 33-35% 200 գր

_Կաթ 45 գր

_Շաքարավազ 180 գր

_Ջուր 45 գր

_Գլյուկոզայի օշարակ 60 գր

_ժելատին 6 գր

_Ջուր 36 գր

_Սննդային գունանյութ

Կոկոսի կրեմի համար

_Մասկարպոնե 250 գր

_Սերուցք 33% 50 գր

_Կոկոսի փաթիլներ 15 գր

_Կոկոսով կրեմ 70 մլ

_Շաքարի փոշի 3 ճաշի գդալ

Կաթնային շոկոլադե մուսի համար

_Սերուցք 33-35% 400 մլ

_Կաթ 170 մլ

_Ժելատին 10 գր

_Կաթնային շոկոլադ 150 գր

Շոկոլադե շերտերի համար

_Ալյուր 100 գր

_Ձու 3 հատ

_Շաքարավազ 120 գր

_Կակաո 15 գր

_Կոկոսի յուղ 70 գր

_Ջուր 50 մլ

_Սոդա 0,5 թ/գդ

_Փխրեցուցիչ 5 գր

_Մի պտղունց աղ

Տորթ Բաունտի

Տորթ Բաունտի

Տորթ Բաունտի. Պատրաստման եղանակը

_Շաքարավազի կեսը խառնել, կակաոյի, բուսական յուղի և ջրի հետ, հասցնել եռման աստիճանի։

_Ձուն հարել աղի և շաքարավազի երկրորդ մասի հետ։

_Շոկոլադե զանգվածը լցնել ձվի վրա։ Ավելացնել ալյուրը, սոդան, փխրեցուցիչը, խառնել։

_Լցնել 18 սմ կաղապարի մեջ, թխել 180 ° C ջերմաստիճանով տաքացված ջեռոցում 25-30 րոպե:

_Սառեցված թխվածքաբլիթը փաթաթել թաղանթով, թողնել մեկ օր հանգստանա, ապա կտրատել երեք շերտի։

_Մասկարպոնեն հարել սերուցքով և շաքարի փոշով։

_Ավելացնել կոկոսի փաթիլները։ Կրեմը բաժանել 2 մասի։

_Շոկոլադե շերտերին քսելով կոկոսի կրեմ։

_Կրեմ քսած շերտերով հավաքած տորթը դնել սառնարանում, որպեսզի հեշտ ձևավորվի:

_Մուս պատրաստելու համար կաթնային շոկոլադն ու ժելատինը լցնել տաք կաթի մեջ, խառնել, սառեցնել։

_Սերուցքը հարել այնքան, մինչև փրփրի: Խառնել կաթնային զանգվածի հետ, բահիկով հարել, մինչև հարթվի։

_Մուսի մի մասը լցնել 20 սմ կաղապարի մեջ, վրան դնել սառեցված տորթը, մնացած մուսը լցնել տորթի կողքերով՝ կաղապարի մեջ։

_Տորթը սառեցնել, զարդարել ըստ ցանկության։

Տորթի վրա ես սպիտակ հայելային գլազուր եմ լցրել։ Կարելի էր կողքերով ամբողջությամբ լցնել (պետք է նախ տորթը պահել սառնարանում, առնվազն 4 ժամ)։

_Գլազուրը պատրաստելու համար ժելատինը թրջել ջրի մեջ՝ 1 գ ժելատին 1 գ ջրի հարաբերակցությամբ։

_Կաթսայի մեջ խառնել սերուցքը և կաթը, հասցնել եռման աստիճանի, վերցնել կրակից։

_Երկրորդ կաթսայում խառնել շաքարավազը, ջուրը և գույնը (իմ հիմնական գույնը սպիտակ է), տաքացնել մինչև 110 ° C և ավելացնել կաթի խառնուրդին, հարել։

_Ավելացնել գլյուկոզա և կաթսան վերադարձնել մարմանդ կրակի վրա, հարել մինչև հարթվի։ Վերցնել կրակից և ավելացնել ժելատինը, թողնել սառչի:

_Անհրաժեշտության դեպքում կարելի է բլենդերով հարել այնքան, մինչև հարթվի, բայց կարող են փոքրիկ պղպջակներ առաջանալ, որոնցից ազատվելու համար գլազուրը կարելի է անցկացնել մաղով։

Տորթ Բաունտի

Տորթ Բաունտի

Տորթի վրա լցնել գլազուրը։

Տորթ Բաունտին պատրաստ է:

Տորթ Բաունտի

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Բաունտի կոկոսի միջուկով

Խնդրում ենք Գնահատեք