Եփովի խմորով տորթ էկլեր կրեմով՝ ծածկված նուշի քերուկով:
Կրեմը կարելի է պատրաստել ըստ ճաշակի և օգտագործել ցանկացած ընկույզ։

Տորթ Էկլեր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Շաքարավազ 150 գր
_Վանիլին ըստ ճաշակի
_Մի պտղունց աղ
_Եգիպտացորենի օսլա 70 գր
_Կաթ 500 մլ
_Ջուր 100 մլ
_Կարագ 80 գր
_Ալյուր 120 գր
_Ձու 4 հատ
_Կարագ 160 գր
_Նուշ կամ այլ ընկույզ


Տորթ Էկլեր. Պատրաստման եղանակը
_Ձուն հարել շաքարավազի, վանիլինի և օսլայի հետ (եթե եգիպտացորենի չկա, վերցրեք կարտոֆիլի օսլա)։
_Լցնել կաթը և խառնել մինչև հարթվի: Կրեմը եփել մարմանդ կրակի վրա՝ հարելով մինչև թանձրանա։ Թողնել սառչի՝ խոհանոցային թաղանթով ծածկված:
_Ջրի մեջ լցնել մի պտղունց աղ, շաքարավազը և 80 գր կարագի հետ, տաքացնել կրակի վրա, մինչև կարագն ամբողջությամբ հալվի։
_Խառնել մաղած ալյուրը։ 2 րոպե եփել կրակի վրա, հանել վառարանից և մի փոքր սառեցնել։
_Ձուն հարիչով հարել և չափաբաժիններով ավելացնել խմորի մեջ՝ լավ հունցելով։
_Խմորը պետք է լինի շատ թանձր ու պինդ։
_Ձևամանը դնել յուղաթղթի վրա, գծել շրջան։
_Խմորը լցնել տոպրակի մեջ և տարածել շրջանի եզրագծով։ Այսպիսով, ստացվում են կոկիկ և սահուն օղակներ:
_Խմորի մնացորդը կարող եք առանձին փոքրիկ էկլերների նման ճզմել տապակի վրա։

_Խմորի մեծ շրջանակի վրա ցանել նուշի թերթիկներ կամ կտրատած ընկույզ։
_Թխել 30-35 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում։
_Հանել և կտրել երկու շերտի։
_Փափկած կարագը հարել մինչև փարթամանա և մաս-մաս ավելացնել կրեմը, հարել մինչև հարթվի։
_Կրեմը քսել տակի շերտի վրա, ծածկել՝ երկրորդով։
_Կարելի է սրա վրա նույնպես կրեմ քսել և փոքրիկ էկլերները դնել։

Այնքան գեղեցիկ և համեղ տորթ է ստացվում, այն հաստատ դուր կգա ձեր ընտանիքին և դուք հաճախ կպատրաստեք։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Էկլեր Կարպատկա







