Տորթ Թագ. Փափուկ և նուրբ քաղցրավենիք

Տորթ Թագ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ինչպես ասես չեն կոչել այս աղանդերը՝ և տորթ Թագ, և Սենատոր, և Թռիչք:

Բայց էությունը միշտ նույնն է՝ նուրբ կրեմ և ընկույզով խրթխրթան բեզե:

Տորթ Թագ

Տորթ Թագ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձվի սպիտակուց 4 հատ

_Շաքարավազ 1 բաժակ

_Վանիլային շաքար 1 ճաշի գդալ

_Ընկույզ 150 գր

Կրեմի համար

_Խտացրած կաթ 1 բանկա

_Քաղցր սերուցքային կարագ 250 գր

_Վանիլային շաքար 1 ճաշի գդալ

Տորթ Թագ

Տորթ Թագ

Տորթ Թագ. Պատրաստման եղանակը

_Բեզեի համար այն տարան, որում պետք է հարեք սպիտակուցները և հարիչը, սրբեք քացախի մեջ թաթախված թղթե սրբիչով։

_Ձվի սպիտակուցները լցնել տարայի մեջ և հարել միջին արագությամբ, մինչև փարթամ փրփուր գոյանա, ավելացնել հարիչի արագությունը և բարակ հոսքով ավելացնել շաքարավազը  և վանիլային շաքարը։

_Հարել այնքան, մինչև փրփուրը փայլի և այլևս չընկնի գդալից։

_Ջեռոցի երկու տապակները ծածկել յուղաթղթով: Օգտագործելով հրուշակեղենի տոպրակ կամ երկու թեյի գդալ, 3 սմ տրամագծով բեզեները միմյանցից որոշ հեռավորության վրա դնել ջեռոցի տապակի վրա:

_Դնել ջեռոցում, ջերմաստիճանը դնել 100°C և թխել այնքան, մինչև բեզեն ամբողջովին չորանա, 1,5-2 ժամ, թողնել բեզեները սառչեն:

_Կրեմի համար սենյակային ջերմաստիճանի կարագը վանիլային շաքարի հետ հարել մինչև փարթամանա:

_Շարունակելով հարել՝ աստիճանաբար լցնել խտացրած կաթը։ Ընկույզները մանր կտրատել։

_Վերցնել 22-24 սմ տրամագծով թիթեղյա կլոր կաղապար, ծածկել խոհանոցային թաղանթով, որպեսզի եզրերը դուրս կախվեն։ Ներքևի մասը թեթև քսել կրեմով և զգուշորեն շարել բեզեի շերտը։

_Կրեմի կեսը քսել բեզեի վրա, վրան շաղ տալ ընկույզի կեսը։ Դնել բեզեի երկրորդ շերտը, մնացած կրեմը և ընկույզը։

_Փշրել մնացած բեզեները տորթի վրա: Խոհանոցային թաղանթով փաթաթել, փակել կափարիչով և դնել սառցախցիկում առնվազն 2 ժամ, իսկ ավելի լավ է՝ 8 ժամով:

Տորթ Թագ

Տորթ Թագ

Մատուցելուց 15 րոպե առաջ տորթը հանել, զգուշությամբ հանել թաղանթը և տեղափոխել մատուցման ափսեի վրա։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կիևսկի տորթ

Խնդրում ենք Գնահատեք