Տորթ Թռիչք. Աչք շոյող, գեղեցիկ և նրբահամ քաղցրավենիք

Տորթ Թռիչք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Հանրաճանաչ և սիրելի տորթ Թռիչք, որի համար ալյուր պետք չէ։

Այն հավաքված է խոշոր բեզեի շերտերից։

Տորթ Թռիչք

Տորթ Թռիչք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ընկույզ 130 գր

_Սպիտակուցներ 5 հատ

_Շաքարավազ 300 գր

_Վանիլային շաքար 1 ճաշի գդալ

_Կակաոյի փոշի՝ ըստ ճաշակի

Կրեմի համար

_Կաթ 130 մլ

_Շաքարավազ 160-180 գր

_Ձու 1 հատ

_Կարագ 220 գր

_Կոնյակ 1 ճաշի գդալ

Տորթ Թռիչք

Տորթ Թռիչք

Տորթ Թռիչք. Պատրաստման եղանակը

_Բեզեի համար ընկույզը լցնել թխման տապակի վրա և տապակել ջեռոցում 160°C 7 րոպե, երբեմն խառնելով։ Թողնել սառչի և մանրացնել:

_Սպիտակուցները հարել մինչև փարթամանա: Հարելու ընթացքում բարակ հոսքով շաքարավազ ավելացնել՝ կայուն փրփուր ստանալու համար, լցնել ընկույզը և խառնել:

_Սպիտակուցային զանգվածը խմորի տոպրակ տեղափոխել այնպես, որ յուղաթղթով շարված թխման տապակի վրա ստանանք 22սմ տրամագծով և 2սմ հաստությամբ 2 շերտ։

_Տապակի ազատ մասերում շարել 10-15 փոքր բեզեներ։

_Թխել 160 ° C ջերմաստիճանում 45 րոպե՝ առաջին 15 րոպեն ջեռոցի դուռը բաց թողնելով:

_Կրեմի համար ջերմակայուն ամանի մեջ խառնել կաթը, շաքարավազը և ձուն։ Դնել ջրային բաղնիքի վրա և եփել մարմանդ կրակի վրա, մինչև թանձրանա, 4-5 րոպե։

_Թողնել ամբողջովին սառչի, ավելացնել փափկած կարագն ու կոնյակը, հարել մինչև փարթամանա։

_Զարդարելու համար կրեմի մի մասը մի կողմ դնել և խառնել կակաոյի փոշու հետ։

_Բեզեի 2 շերտն իրար միացնել կրեմով, այն քսել տորթի վերևի և կողքերին՝ վրձնով: Մանր բեզեները կպցնել, ապա զարդարել շոկոլադե կրեմով։

_Տորթը դնել սառնարանը 4 ժամ։

Տորթ Թռիչք

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Կիևսկի

Խնդրում ենք Գնահատեք