Տորթ Ժայռ. Նուրբ կրեմով, գեղեցիկ աղանդեր

Տորթ Ժայռ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք գալիք տոնի համար պատրաստեք շքեղ Տորթ Ժայռ: Դրա համար պետք կլինեն բեզեներ կամ բիսկվիթ:

Այս դեպքում ընտրել ենք երկրորդ մեթոդը, և առաջին, և երկրորդ տարբերակում կարող եք թթվասերով կրեմ օգտագործել։

Տորթ Ժայռ

Տորթ Ժայռ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շաքարավազ 1 բաժակ

_Ձու 2 հատ

_Ալյուր 1,5 բաժակ

_Սոդա 2 թեյի գդալ

_Կակաո 2 ճաշի գդալ

_Թթվասեր 1 ճաշի գդալ

_Խտացրած կաթ 0,5 բանկա

_Ընկույզ 0,5-1 բաժակ

Ջնարակի համար

_Կարագ 30 գր

_Կակաո 4 ճաշի գդալ

_Շաքարավազ 6 ճաշի գդալ

_Թթվասեր 4 ճաշի գդալ

Կրեմի համար

_Թթվասեր 25-30%  800-1000 գր

_Շաքարավազ 6 ճաշի գդալ

Տորթ Ժայռ

Տորթ Ժայռ

Տորթ Ժայռ. Պատրաստման եղանակը

_Մաղած ալյուրին ավելացնել սոդան, ձվերը խառնել շաքարավազի հետ, ավելացնել կակաոն, թթվասերը, խտացրած կաթը և խառնելով զանգվածին ավելացնել սոդայի հետ մաղած ալյուրը։ Խմորը նման պետք է լինի թանձր թթվասերի։

_Խմորի կեսը լցնել կաղապարի մեջ (շերտի հաստությունը 1-2 սմ): Թխել նախապես տաքացրած ջեռոցում 15 րոպե։

_Խմորի մյուս կեսը լցնել ջեռոցի տապակի վրա և թխել 5-7 րոպե։

_Կլոր շերտին կրեմ քսել, ցածր արագությամբ հարիչով հարել թթվասերը շաքարավազի հետ։

_Վրան ցանել մանրացված ընկույզ։

_Երկրորդ շերտը 2,5 սմ կամ 3 սմ կողմերով կտրատել խորանարդներով և թաթախել կրեմի մեջ և հերթով դնել կլոր շերտի վրա սարի նման՝ մեջը լցնելով կրեմը և ցանելով ընկույզ։

_Պատրաստել գլազուրը՝ խառնել թթվասերը, կակաոն և շաքարավազը։ Եփել մոտ 15 րոպե, անընդհատ խառնելով։

_Այնուհետև ավելացնել կարագը և եփել 3-4 րոպե և թողնել սառչի։

_Տորթի վերին մասը զարդարել գլազուրով։ Այն պետք է թողնել մի քանի ժամ:

Տորթ Ժայռ

Տորթ Ժայռ

Մեկ-երկու ժամից տորթը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Նեգրի ժպիտ

Խնդրում ենք Գնահատեք