Առաջարկում ենք ձեզ այսօր պատրաստել տորթ Խառնաշփոթ:
Համեղ աղանդեր պահածոյացված արքայախնձորով, ընկույզով և խտացրած կաթով։

Տորթ Խառնաշփոթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Պահածոյացված արքայախնձոր 150 գր
_Ալյուր 170 գր
_Փխրեցուցիչ 1,5 թեյի գդալ
_Վանիլային շաքար 5 գր
_Աղ 0,5 թեյի գդալ
_Ձու 2 հատ
_Խտացրած կաթ 1 բանկա
_Ընկույզ 100 գր
_Թթվասեր 800 գր
_Շաքարի փոշի 200 գր
_Մուգ շոկոլադ 10 գր

Տորթ Խառնաշփոթ. Պատրաստման եղանակը
_Արքայախնձորները հանել հյութից:
_Ձվերը հարել հարիչով և խառնել խտացրած կաթը։
_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, մաղել։
_Խտացրած կաթով ձվերին ավելացնել աղը, շաքարավազը, վանիլինը, խառնել և մաս-մաս ավելացնելով ալյուրը, խմոր ստանալ։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով, յուղ քսել, լցնել խմորը։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 30 րոպե, թողնել սառչի:
_Թթվասերը խառնել շաքարի փոշու հետ և հարել հարիչով։
_Մի քանի գդալ կրեմ թողնել մի կողմ։
_Թխվածքը մանր կտրատել ու լցնել կրեմի մեջ, խառնել։
_Բացվող ձևամանը դնել մատուցման ափսեի վրա և կրեմով խառնած բիսկվիթի կտորների առաջին շերտը շարել, այնուհետև դնել արքայախնձորներ, նորից բիսկվիթ կտորներ և այսպես՝ հերթով։
_Ձևամանը հանել, բոլոր կողմերից կրեմ քսել և 3 ժամով դնել սառնարանը։
_Ձևավորել ընկույզով և շոկոլադով:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Անտառի խրճիթ







