Փարթամ, փափուկ, նուրբ Տորթ կարկանդակ սերուցքային միջուկով։ Հիանալի տարբերակ է տոնական սեղանի արագ աղանդերի համար։

Տորթ կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 4 հատ
_Շաքարավազ 130 գր
_Ալյուր 130 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Վանիլին մի պտղունց
Կրեմի համար
_Թթվասեր 230 գր
_Շաքարի փոշի 40 գր
_Կաթնաշոռի զանգված կամ սերուցքային պանիր 230 գր
_Խտացրած կաթ 100 գր
_Վանիլին մի պտղունց

Տորթ կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Ձուն հարել մի պտղունց աղի, վանիլինի և շաքարավազի հետ։
_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ, լցնել զանգվածի մեջ և շաղախել խմոր։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։
_Թխել 180 աստիճանով մոտ 30 — 40 րոպե։
_Սառեցրած թթվասերը հարել շաքարի փոշիով, մի քանի րոպե և զանգվածը կդառնա բավական թանձր:
_Կրեմին ավելացնել սերուցքային պանրի կամ կաթնաշոռային զանգվածը, խտացրած կաթը և հարել, մինչև հարթ լինի։
_Սառած թխվածքաբլիթը կտրատել 2 կամ 3 շերտով։
_Տորթ կազմել՝ շերտերին կրեմ քսելով։
_Ծածկել թաղանթով և դնել սառնարանը, որպեսզի խոնավանա։

Ցանկության դեպքում կարկանդակ-տորթի վրա կարող եք լցնել շոկոլադ կամ էլի կրեմ պատրաստել և բոլոր կողմերից քսել, ապա ցանել փշրանքներով կամ մանր կտրատած ընկույզով, քերած շոկոլադով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Իրիսկա. Ամենահաջող բաղադրատոմսը







