Տորթ Կուտուզով. Անուշաբույր քաղցրավենիք

Տորթ Կուտուզով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Յուրաքանչյուր խորամանկ Նապոլեոնի դեմ դուրս կգա իր սեփական տորթ Կուտուզովը: Առանց դրա իրեն նման չէր լինի ԽՍՀՄ հնարամիտ ժողովուրդների ինքնագործ հրուշակեղենի ցանկը։

Ընկույզներն այս տորթում նման կարող եք փոխարինել պնդուկով։ Շատ հետաքրքիր է ստացվում։

Տորթ Կուտուզով

Տորթ Կուտուզով. Անհրաժեշտ բաղաղադրիչները

_Ձու 3 հատ

_Շաքարավազ 1 բաժակ

_Վանիլային շաքար 2 թեյի գդալ

_Կարագ 100 գր

_Մեղր 1 ճաշի գդալ

_Մաքրած պնդուկ առանց կեղևի 100 գր

_Ալյուր 2 բաժակ

_Փխրեցուցիչ 1/2 թ/գդ

_Կարագ՝ քսելու համար

_Պնդուկ և շոկոլադ՝ զարդարման համար

Կրեմի համար

_Թթվասեր 250 գր

_Կարագ 100 գր

_Շաքարավազ 1 բաժակ

_Վանիլային շաքար 2 թեյի գդալ

_Պնդուկ առանց կեղևի 100 գր

Տորթ Կուտուզով

Տորթ Կուտուզով. Պատրաստման եղանակը

_Ընկույզները մանրացնել սննդային կոմբայնով կամ աղացով:

_Ձվերը շաքարավազի և վանիլային շաքարի հետ հարել, մինչև սպիտակի, ավելացնել կարագը և մարմանդ կրակի վրա հալած մեղրը, խառնել:

_Ավելացնել ընկույզը, հարել և ավելացնել փխրեցուցիչով մաղած ալյուրը։ Խառնել, մինչև հարթվի։

_24–26 սմ տրամագծով կլոր ամանը յուղել, խմորը բաժանել 2 մասի։

_Մի մասը լցնել կաղապարի մեջ և 15 րոպեով դնել մինչև 200°C տաքացրած ջեռոցում:

_Այնուհետև ջերմաստիճանը իջեցնել մինչև 180°C և թխել, մինչև թխվածքի մեջ խրված փայտիկը չոր դուրս գա, մոտ 20 րոպե։

_Նույն կերպ թխել երկրորդ շերտը։

_Կրեմի համար ընկույզը դանակով կտրատել։ Սառը թթվասերը հարել՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազն ու վանիլային շաքարը։

_Ավելացնել սենյակային ջերմաստիճանում փափկած կարագը և հարել։ Կրեմին խառնել ընկույզը։

_Շերտերին քսել կրեմ, տորթի կողքերին և վրան նույնպես կրեմ քսել։

_Զարդարման համար մի կողմ դրված ընկույզները մանր կտրատել, շոկոլադը քերել և ցանել ամբողջ տորթի վրա։

_Դնել սառնարանում 8-10 ժամ։

Տորթ Կուտուզով

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Սպարտակ

Խնդրում ենք Գնահատեք