Տորթ Հալվա. Ախորժելի բույրով, հիանալի քաղցրավենիք

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պարզ և միևնույն ժամանակ շատ անսովոր, հալվայով աղանդեր: Տորթ Հալվան արդյունքում չի ունենա սովորական հալվայի չափազանց քաղցրությունը։

Մեղրով թխվածքաշերտերի, սերուցքային հալվայի և շոկոլադե բեզեի համադրությունը անհավանական համեղ է ստացվում։

Տորթ Հալվա

Տորթ Հալվա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ — 120 գր

_Խտացրած կաթ — 100 գր

_Հալվա — 250 գր

_Ձվի դեղնուց — 50 գր

_Կաթ 3,5% — 0,5 լ

_Շաքարավազ — 70 գր

_Եգիպտացորենի օսլա — 65 գր

_Ձվի սպիտակուց — 2 հատ

_Շաքարավազ — 300 գր

_Ջուր — 100 գր

_Շոկոլադ — 100 գր

_Տապակած արևածաղկի սերմեր՝ զարդարելու համար

Տորթ Հալվա

Տորթ Հալվա. Պատրաստման եղանակը

_Հալվան մանրացնել։ Շաքարավազը տաքացնել կաթի հետ և սառեցնել, այնուհետև խառնել դեղնուցի և օսլայի հետ, եփել մարմանդ կրակի վրա՝ հարելով, մինչև թանձրանա։

_Փափուկ կարագը հարել բլենդերով, մինչև փարթամանա: Պատրաստի կրեմին ավելացնել խտացրած կաթը, կտրատած հալվան, կարագը։

_Շերտերի համար մեղրն ու սոդան հասցնել եռման աստիճանի և թողնել սառչի։

_Փափուկ կարագը, շաքարավազը և ձուն հարել, մինչև հարթվի, ավելացնել մեղրը, սոդան և մաղած ալյուրը։ Պատրաստ խմորը 3 ժամ դնել սառը տեղում։

_Խմորը գրտնակել բարակ շերտով և թխել 5 րոպե՝ 175 աստիճան ջերմաստիճանում:

_Շոկոլադե բեզեի համար՝ շաքարավազը լցնել ջրի մեջ և եռացնել 120 աստիճան ջերմաստիճանի։

_Սպիտակուցները հարել մինչև սպիտակ փրփուր առաջանա, ավելացնել տաք շաքարի օշարակը և շոկոլադը։

_Պատրաստի զանգվածը լցնել ջեռոցի տապակի մեջ և թխել 120 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 45 րոպե։

_Թխվածքի շերտերին կրեմ քսելով, տորթը պատրաստել, ապա կտոր-կտոր անել և դնել ափսեի մեջ՝ զարդարելով ուտեստը տապակած արևածաղկի սերմերով և շոկոլադե բեզեով։

Տորթ Հալվա

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Անտառի խրճիթ

Խնդրում ենք Գնահատեք