Նուշով, անչափ նուրբ Տորթ Հանելուկը պատրաստվում է առանց ալյուրի։
Սպիտակուցային շերտերը խրթխրթան են, չափավոր քաղցր: Տորթը դասական է՝ կրեմով և զարդարված նուշի թերթիկներով։

Տորթ Հանելուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սպիտակուցներ 4 հատ
_Շաքարի փոշի 100 գր
_Նուշ 250 գր
_Մի պտղունց աղ
Կրեմի համար
_Դեղնուցներ 4 հատ
_Շաքարավազ 100 գր
_Եգիպտացորենի օսլա 1 ճաշի գդալ
_Կաթ 150 մլ
_Կարագ 50 գր
Տորթ Հանելուկ. Պատրաստման եղանակը
_Նուշը մանրացնել որևէ հարմար ձևով մինչև մանր փշրանքներ ստացվեն, խառնել շաքարի փոշու հետ։
_Աղ անել ձվի սպիտակուցներին և հարել մինչև պնդանա և թանձրանա։
_Սպիտակուցները խառնել ընկույզի զանգվածի հետ՝ մինչև ամբողջովին համասեռ զանգված ստացվի։
_Ձևամանը (22 սմ) յուղել և լցել այս խմորը։
_Թխել 180 աստիճանով մոտ 20-30 րոպե, ըստ ջեռոցի։
_Դեղնուցները հարել շաքարավազի և օսլայի հետ, լցնել կաթը, խառնել, մինչև հարթվի։
Հուշում․ եթե եգիպտացորենի օսլա չկա, վերցրեք կարտոֆիլի օսլա։
_Զանգվածը դնել թույլ կրակի վրա և կրեմը խառնելով եփել, մինչև թանձրանա, թողնել հանգստանա:
_Հարիչով հարել փափկած կարագը, դրան մաս-մաս ավելացնել կրեմը և հարել, մինչև հարթ լինի։
_Բիսկվիթը կտրել 2 շերտի:
_Տորթ կազմել՝ շերտերին կրեմ քսելով և վրան նուշի թերթիկներ ցանելով։
_Թողնել 1 ժամ սենյակային ջերմաստիճանում, ապա մի քանի ժամով դնել սառնարանը։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
3 տորթ Մարս, Ռաֆաելլո, Բաունտի







