Տորթ Հարբած բալ. Քնքուշ, նուրբ և վառ համով թխվածք

Տորթ Հարբած բալ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջակում ենք տորթ Հարբած բալի այս բաղադրատոմսը, որը քիչ է տարբերվում ավանդականից:

Այս տարբերակը նույնպես շատ նուրբ է և անուշաբույր:

Տորթ Հարբած բալ

Տորթ Հարբած բալ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 6 հատ

_Շաքարավազ 1 բաժակ

_Ալյուր 1 բաժակ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Եփած խտացրած կաթ 1 հատ

_Կարագ 300 գր

_Սառեցված առանց կորիզի բալ 1 կգ

_Ռոմ 50 գր

_Կակաո 6 ճաշի գդալ

_Կաթ 3 ճաշի գդալ

_Ընկույզ 100 գր

Տորթ Հարբած բալ

Տորթ Հարբած բալ. Պատրաստման եղանակը

_Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից։

_Սպիտակուցները հարել, պինդ փրփուր դարձնել: Իսկ դեղնուցները շաքարավազով մանրացնել։

_Եվ աստիճանաբար դեղնուցները լցնել սպիտակուցային զանգվածի մեջ։

_Աստիճանաբար ավելացնել ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը։ Խմորը լցնել կլոր, բարձր կողքերով ջեռոցի ամանի մեջ։

_Դնել նախօրոք տաքացրած ջեռոցում։ Թխել մոտ 20-30 րոպե (պատրաստությունը ստուգել փայտիկով)։

_Պատրաստի բիսկվիթը թողնել սառչի, բարակ սուր դանակով վերևից զգուշորեն կտրել և միջուկը հանել։ Այսպիսով՝ հատակը և կողքերը մնան:

_Պատրաստել միջուկը. Վերցնել խտացրած կաթը և հարել կարագի հետ (200 գր.)։ Լավ խառնել և ավելացնել հանված միջուկի մանրացված կտորները։

_Բալը ցողել ռոմով և խառնել ընկույզի հետ, ավելացնել միջուկին։ Դեկորի համար պետք է մի քիչ բալ թողնել:

_Ստացված զանգվածը լցնել թխված բիսկվիթի փոսիկի մեջ և ծածկել նախապես կտրած վերնամասով։

_Քսուքը. Գոլորշու վրա դրված տարայի մեջ խառնել 100 գր. սերուցքային կարագը, 3 ճաշի գդալ կաթը, 3 ճաշի գդալ շաքարավազը, 3 ճաշի գդալ կակաոն: Երբ զանգվածը թանձրանա, վերցնել կրակից։

_Տորթի վրա քսել ստացված զանգվածը և զարդարել բալի հատիկներով։

Տորթ Հարբած բալ

Դնել սառնարանը 12 ժամով և մատուցել:

Բարի ախորժակ։

Տեսանյութ

Տորթ Անբան Հուռի

Խնդրում ենք Գնահատեք