Փափուկ և նուրբ տորթ Հյուսիսային Արջ, որը ես պատրաստում եմ առանց ձվի և թթվասերով կրեմով։
Տորթի բաղադրատոմսը պարզ է և այն նույնիսկ ավելի համեղ է, քան պատկերացնում եք:

Տորթ Հյուսիսային Արջ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Թթվասեր 200 գր
_Շաքարավազ 140-160 գր
_Ալյուր 450 գր
_Կարագ 150 գր
_Կակաո 30 գր
_Փխրեցուցիչ 1,5 թեյի գդալ
Կրեմի համար
_Թթվասեր 25% 600 գր
_Շաքարի փոշի 100-120 գր

Տորթ Հյուսիսային Արջ. Պատրաստման եղանակը
_Պատրաստել խմորը, շաքարավազը լցնել խորը ամանի մեջ, ավելացնել թթվասերը, հալեցրած կարագը, խառնել այնքան, մինչև շաքարն ամբողջությամբ լուծվի։
_Ստացված զանգվածի վրա ալյուրը փխրեցուցիչի հետ մաղել, խառնել և ստանալ խմոր։
_Խմորը բաժանել 2 հավասար մասերի, մասերից մեկի մեջ լցնել կակաո և լավ հունցել։
_Խմորի կտորները փաթաթել խոհանոցային թաղանթով ու դնել սառնարանը 1 ժամով։
_Այժմ յուրաքանչյուր կտոր բաժանել 3 մասի, հերթով դնել յուղաթղթի վրա և բարակ շերտով գրտնակել։
_Կտրել շրջանակներ (այս դեպքում դրանք 20 սմ տրամագծով են) և ծակծկել պատառաքաղով:
_Յուրաքանչյուր շերտ տեղափոխել տապակի վրա, դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը և թխել 5-6 րոպե։
_Պատրաստել կրեմը. խորը ամանի մեջ լցնել թթվասերը, ավելացնել շաքարի փոշին և հարել հարիչով 5 րոպե։
_Ամանի վրա դնել բացվող օղակ, որի եզրերը պետք է փաթաթել յուղաթղթով և հավաքել տորթը։
_Ներքևում դնել շոկոլադե շերտը, կրեմ քսել, վրան դնել սպիտակ շերտը և նորից կրեմ, այսպես մինչև վերջ։
_Տորթի վերին մասին կրեմ քսել և դնել սառնարանը, որ 2 ժամ մնա։
_Սպիտակ խմորի մնացուկները մանրացնել մանր փշրանքներով և զարդարել տորթը:

Կտրել և մատուցել թեյի հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Ռաֆաելլո







