Գեղեցիկ ձյունաճերմակ Տորթ Հրեշտակ սպիտակ շոկոլադի վառ համով և բույրով։
Կրեմը եթերային է, հաճելի, հիանալի համադրվում է բեզեով շերտերի, կոկոսի փաթիլների և սպիտակ շոկոլադի հետ։

Տորթ Հրեշտակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սպիտակուցներ 6 հատ
_Աղ մի պտղունց
_Լիմոնի աղ մի պտղունց
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Ալյուր 80 գր
_Շաքարի փոշի 2 ճաշի գդալ
Կրեմի համար
_Դեղնուցներ 6 հատ
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Կաթ 200 մլ
_Շաքարավազ 150 գր
_Ալյուր 1 ճաշի գդալ
_Կարագ 100 գր

Տորթ Հրեշտակ. Պատրաստման եղանակը
_Պետք են կգան ավելի շատ կոկոսի փաթիլներ՝ տորթը զարդարելու համար և մի սալիկ սպիտակ շոկոլադ:
_Կրեմի համար խառնել բոլոր մթերքները, բացառությամբ կարագի, մարմանդ կրակի վրա եփել թանձր զանգված՝ անընդհատ խառնելով, որպեսզի չայրվի։
_Կրեմը թողնել սառչի, հետո հարել։
_Առանձին հարել փափկած կարագը և ավելացնել կրեմը, հարել զանգվածը, մինչև փարթամ ու հարթ լինի։ Ծածկել և դնել սառնարանը։
_Սպիտակուցները հարել մի պտղունց աղի, լիմոնի աղի հետ, երբ զանգվածը դառնա փարթամ և թանձր, լցնել շաքարի փոշին և զգուշորեն խառնել զանգվածը։
_Ավելացնել մաղած ալյուրը, ստանալ խմոր։
_Խմորը լցնել կաղապարի մեջ, հարթեցնել և խառնել, որպեսզի օդի պղպջակները դուրս գան։
_Թխել 30-40 րոպե 170 աստիճան ջերմաստիճանում։
_Թխվածքաբլիթը կտրատել շերտերի և տորթ ձևավորել։
_Շերտերին կրեմ քսել, կողքերին ևս և ցանել կոկոսի փաթիլներ և հալեցրած սպիտակ շոկոլադ։
_Տորթը 4-6 ժամով դնել սառնարանը։

Աղանդերը զարմանալի նուրբ է, շքեղ և շատ համեղ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Ռաֆաելլո







