Տորթ Ձնակույտ. Աներևակայելի համեղ ու ձյան նման բերանում հալչող թխվածքը ձեզ լավ տրամադրություն կնվիրի

Տորթ Ձնակույտ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք թխել համեղ ու քնքուշ Տորթ Ձնակույտ, այն ձեզ դուր կգա պատրաստման պարզությամբ:

Որքան էլ չսիրեք ցուրտը, այս խմորեղենն իր տեքով հաճելի ու քաղցր ձյան նմանվող տեսքով գեղեցիկ երեկոյի սկիզբ կարող է լինել: Պահածոյացված արքայախնձորով, ընկույզով և խտացրած կաթով համեղ աղանդերը դուր կգա բոլորին։

Տորթ Ձնակույտ

Տորթ Ձնակույտ. Անհրաժեշտ բաղադրիչները

— պահածոյացված արքայախնձոր 150 գ

— ալյուր 170 գ

— փխրեցուցիչ 1,5 թեյի գդալ

— վանիլային շաքար 5 գ

— աղ կես թեյի գդալ

— ձու 2 հատ

— խտացրած կաթ 1 բանկա

— ընկույզ 100 գ

— թթվասեր 800 գ

— շաքարի փոշի 200 գ

— մուգ շոկոլադ 10 գ

Տորթ Ձնակույտ

Տորթ Ձնակույտ. Պատրաստման եղանակ

_ Արքայախնձորների հյութը քամել:

_ Ձվերը հարել հարիչով և խառնել խտացրած կաթը։

_ Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և մաղել։

_ Խտացրած կաթով հարած ձվերին ավելացնել աղ և շաքարավազ, վանիլին, խառնել և մաս-մաս լցնել ալյուրը, շաղախել խմոր։

_ Ձևամանը ծածկել յուղաթղթով և վրան յուղ քսել, լցնել խմորը։

_ Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 30 րոպե։ Թողնել հանգստանա բիսկվիթը:

_ Թթվասերը խառնել փոշու հետ և հարել հարիչով։ Մի քանի գդալ կրեմ առանձնացնել:

_ Բիսկվիթը մանր կտրատել, լցնել կրեմի մեջ, խառնել։

_ Տորթի բացվող ձևամանը դնել ափսեի վրա և կրեմապատ բիսկվիթի կտորների առաջին շերտը շարել, այնուհետև դնել արքայախնձորներ, նորից բիսկվիթի կտորներ և այսպես շարունակ։

_ Ձևամանը հանել, բոլոր կողմերից տորթին կրեմ քսել և 3 ժամով դնել սառնարանը։

Տորթ Ձնակույտ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք