Տորթ Ճարպիկը պատրաստվում է միկրոալիքային վառարանում:
Շատերը չեն սիրում կերակուր պատրաստել միկրոալիքային վառարանում, իսկ օգտագործում են միայն ուտելիքն արագ տաքացնելու համար։ Բայց դուք կարող եք փորձել պատրաստել այս բաղադրատոմսը տարբեր առիթների համար:

Տորթ Ճարպիկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Շաքարավազ 6 ճաշի գդալ
_Մի պտղունց աղ
_Կաթ 6 ճաշի գդալ
_Ալյուր 5 ճաշի գդալ
_Կակաո 1 ճաշի գդալ
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ
_Սոդա 0,5 թեյի գդալ
_Քացախ 1 ճաշի գդալ
Կրեմի համար
_Թթվասեր 350 մլ
_Շաքարի փոշի

Տորթ Ճարպիկ. Պատրաստման եղանակը
_Կրեմի համար թթվասերը հարել շաքարի փոշու հետ և կրեմը դնել սառնարանը, որ սառչի և թանձրանա։
_Ալյուրը մաղել և խառնել կակաոյի, աղի, շաքարավազի հետ։
_Չոր զանգվածի մեջ լցնել կաթը, բուսայուղը, խառնել։
_Ձվերը հարել հարիչով, մինչև հարթվի և լցնել զանգվածի մեջ, խառնել։
_Սոդան քացախով մարել և ավելացնել խմորին, նորից խառնել։
_Խմորը լցնել սիլիկոնե կաղապարի մեջ և դնել միկրոալիքային վառարանը։
_Թխել առավելագույն հզորությամբ 5 րոպե։
_Երբ միկրոալիքային վառարանն անջատվի, այն թողեք մեջը ևս 10 րոպե և դեռ մի բացեք դուռը։
_Թխվածքաբլիթը հանել, երկու շերտի բաժանել ու թողնել, որ սառչի։
_Տորթը կազմել՝ շերտերի վրան ու կողքերը կրեմ քսելով։
_Վրան ցանել քերած շոկոլադ, մանրացված ընկույզ կամ ցանկացած այլ քաղցր ցողացիր:

30 րոպեում ստացվում է շատ հաճելի, խոնավ, նուրբ տորթ, մի խոսքով՝ հիանալի աղանդեր։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Տղամարդու իդեալ







