Տորթ Մարս. Սա իրականում արքայական աղանդեր է, որը կդառնա ցանկացած տոնական սեղանի իսկական զարդարանք։
Իսկական շոկոլադե հրաշք՝ նուրբ ու եթերային կրեմով և հալվող կարամելով։

Տորթ Մարս. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 3 հատ
_Մի պտղունց աղ
_Շաքարավազ 80 գր
_Կաթ 50 մլ
_Բուսական յուղ 30 մլ
_Ալյուր 80 գր
_Կակաո 20 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
Կարամել պատրաստելու համար
_Շաքարավազ 150 գր
_Կարագ 30 գր
_Սերուցք 150 մլ
_Մի պտղունց աղ
Կրեմը պատրաստելու համար
_Սև շոկոլադ 100 գր
_Կաթնային շոկոլադ 100 գր
_Սերուցք 450 մլ
_Ժելատին 10 գր
_Ջուր 4 ճաշի գդալ
Ջնարակը պատրաստելու համար
_Շոկոլադ 100 գր
_Սերուցք 80 մլ

Տորթ Մարս. Պատրաստման եղանակը
_Բիսկվիթի համար սկսել ձվերը մի պտղունց աղով հարել և հետո աստիճանաբար լցնել շաքարավազը, շարունակել հարել՝ մինչև փարթամ ու թանձր զանգված ստացվի։
_Ալյուրը խառնել կակաոյի և փխրեցուցիչի հետ, մաղել։
_Զանգվածի մեջ լցնել կաթն ու բուսայուղը, խառնել։
_Ավելացնել կակաոյի փոշին և նորից հարել, մինչև միատարր զանգվածը:
_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։
_Ձևամանը ծածկել փայլաթիթեղով։
_Թխել 180 աստիճանով մոտ 30 — 40 րոպե, բայց պատրաստ լինելը ստուգել փայտիկով։ Թողնել սառչի:
_Կարամելի համար թավայի մեջ հալեցնել շաքարավազը, ավելացնել կարագը, լավ խառնել։
_Լցնել սերուցքը, արագ հարել և ավելացնել մի պտղունց աղ։ Եփել կրակի վրա մինչև թանձրանալը և վերցնել կրակից։
_Կրեմի համար շոկոլադը հալեցնել տաքացրած սերուցքի մեջ։
_Ժելատինը լցնել սառը ջրի մեջ և թողնել 10 րոպե ուռչի։
_Տաք շոկոլադի և սերուցքային զանգվածին ավելացնել ժելատինը և խառնել։
_Ջնարակի համար տաք սերուցքի մեջ հալեցնել շոկոլադը և հարել, մինչև հարթ լինի:
_Բիսկվիթը կտրատել 3-4 շերտի։
_Տորթ կազմել՝ շերտերին կրեմ և կարամել քսելով։ Հերթագայել սրանք ըստ ցանկության։
_Վրան և կողքերը ծածկել գլազուրով։
_Դնել սառնարանում՝ գիշերը մնալու համար:
Մատուցելուց առաջ կարելի է զարդարել ըստ ցանկության։

Երաշխավորում եմ, որ դուք երբեք չեք պատրաստել նման զարմանալի, խոնավ և շոկոլադե աղանդեր։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
3 տորթ. Տորթ Մարս Ռաֆաելլո Բաունտի







