Պատրաստենք պարզ և մատչելի մթերքներով Շոկոլադե Տորթ Մեղեդի։
Այս հիանալի տորթի համար առաջարկում ենք կրեմի երեք տարբերակ, դուք կարող եք ընտրել ձեր ցանկությամբ:

Տորթ Մեղեդի. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 200 գր
_Կակաո 40 գր
_Փխրեցուցիչ 12 գր
_Վանիլային շաքար 1 տուփ
_Շաքարավազ 180 գր
_Մածուն 200 մլ
_Ձու 1 հատ
_Բուսական յուղ 80 գր
_Լուծվող սուրճ 1,5 թեյի գդալ
_Եռման ջուր 150 մլ
_Աղ մի պտղունց
_Բանան 3 հատ
Կրեմի համար
_Սերուցք 300 գր
_Շաքարի փոշի 50 գր
_Թթվասեր 100 գր
Երկրորդ կրեմի համար
_Թթվասեր 500 գր
_Շաքարի փոշի 50 — 70 գր
Երրորդ կրեմի համար
_Չոր սերուցք 2 տուփ
_Կաթ 300 մլ
_Թթվասեր 100 գր

Տորթ Մեղեդի. Պատրաստման եղանակը
_Ալյուրը խառնել կակաոյի հետ և մաղել, խառնել շաքարավազի, վանիլինի և փխրեցուցիչի հետ։
_Մեկ այլ տարայի մեջ խառնել մածունը, ձուն, բուսայուղը և ստացված զանգվածի վրա լցնել չոր բաղադրիչները, խառնել։
_Սուրճը եփել և լցնել խմորի մեջ, խառնել, մինչև հարթվի։
_Ձևամանը ծածկել լուղաթղթով և լցնել խմորը, հարթեցնել։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 35-40 րոպե, մինչև պատրաստ լինի։
_Թողնել բիսկվիթը սառչի և կտրատել 3 շերտերի։
_Սերուցքը խառնել շաքարի փոշու հետ և հարել մինչև փարթամանա, լցնել թթվասերը և հարել։
_Ձեր ճաշակով կարող եք պատրաստել կրեմի 3 տարբերակներից յուրաքանչյուրը։
_Տորթ ձևավորել՝ քսել կրեմ և շարել բանանի շերտեր։
_Զարդարել հալած շոկոլադով և փայտիկով գծեր անել ձևավորման համար։

Երկու ժամ թողնել սառնարանում։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Պրագա







