Տորթ Նապաստակ. Հեքիաթային հաճույք

Տորթ Նապաստակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Փոքրիկներին ուրախություն պատճառող քաղցրավենիքի՝ Տորթ Նապաստակի բաղադրատոմսով ուզում ենք կիսվել ձեզ հետ:

Կարծում ենք, որ այս քաղցրությունը դուր կգա նաև ձեր փոքրիկներին:

Տորթ Նապաստակ

Տորթ Նապաստակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Փխրեցուցիչ 1/2 թեյի գդալ

_Շաքարավազ 150 գր

_Ձու 5 հատ

_Վանիլային շաքար 1/2 թեյի գդալ

_Կաթ 300 մլ

_Տիրամիսու (պատրաստի, փոշու տեսքով) 1/2 տուփ

Տորթ Նապաստակ

Տորթ Նապաստակ. Պատրաստման եղանակը

_Թխվածքաբլիթի համար հարել դեղնուցները, առանձին հարել սպիտակուցները մինչև պնդանան, ավելացնել շաքարավազը, նորից հարել։

_Սպիտակուցի և դեղնուցի զանգվածները միացնել, ավելացնել մաղած ալյուրը փխրեցուցիչի, վանիլային շաքարի հետ։

_Խառնել մինչև հարթվի: Խմորը լցնել յուղ քսած բացվող կաղապարի մեջ (խմորի մի փոքր մասը թողնել):

_Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե։

_Սառելուց հետո տորթը հորիզոնական կտրել 2 մասի։ Մնացած խմորից մի փոքրիկ տորթ թխել (ականջների պատրաստման համար):

_Տիրամիսուն խառնել սառը կաթի հետ և հարել, մինչև թանձրանա (4-5 րոպե):

_Շերտերից նապաստակ ձևավորել, կրեմ քսել:

_Կտրել նապաստակի ականջները փոքրիկ շերտից և միացնել դրանք հիմնական տորթին:

_Տորթը ծածկել կրեմով, զարդարել տիրամիսու կրեմով՝ օգտագործելով «աստղ» զարդանախշը):

_Նշել նապաստակի աչքերը և բեղիկները մուգ շոկոլադով: Օգտագործել այլ գույներ ականջների և քթի համար:

Տորթ Նապաստակ. Հեքիաթային հաճույք

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բիսկվիթ.Ինչպես պատրաստել բիսկվիթ 4 տարբերակ

Խնդրում ենք Գնահատեք