Տորթ Նապոլեոն առանց թխելու. Կրեկերներով ու անչափ համեղ կրեմով աղանդեր

Տորթ Նապոլեոն առանց թխելու ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Տորթ Նապոլեոն առանց թխելու. Կրեկերներով ու անչափ համեղ կրեմով աղանդեր

Չնայած ի տարբերություն դասական Նապոլեոնին բնորոշ բազմաթիվ շերտերի բացակայությանը, այս տորթը ստացվում է բավականին բարձր և ունենում է գեղեցիկ տեսք կտրվածքում: Արագ և հեշտ բաղադրատոմս է, որը ձեզանից պահանջվում է միայն եփովի կրեմ պատրաստել: Վանիլային պուդինգ ավելացնելու շնորհիվ, այն կստացվի թանձր, բայց նուրբ սուֆլեի հյուսվածքով և պաղպաղակի համով:

Հուշում. Բաղադրության քանակը նշված է 25 x 30 սմ չափսի տապակի համար: Օգտագործեք աղի կրեկերներ. Դրանք հաճելիորեն կթուլացնեն պուդինգի զանգվածի քաղցրությունը: Քաղցր վանիլային պուդինգ կրեմի համադրությունը աղի կրեկերների հետ տալիս է գերող զգացում:

Տորթ Նապոլեոն առանց թխելու

Տորթ Նապոլեոն առանց թխելու. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կաթ 1 լ
  • Ցորենի ալյուր 1 բաժակ
  • Վանիլային պուդինգ 2 հատ
  • Ձվի դեղնուց 4 հատ
  • Կարագ 200 գ
  • Շաքարավազ 150 գ
  • Վանիլային շաքար 10 գ
  • Կրեկեր 200 գ
  • Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի

Տորթ Նապոլեոն առանց թխելու

Տորթ Նապոլեոն առանց թխելու

Տորթ Նապոլեոն առանց թխելու. Պատրաստման եղանակը

  1. Կրեմ. 500 մլ կաթը խառնել ալյուրի, չոր պուդինի և դեղնուցների հետ մինչև հարթ զանգված ստացվի: Մնացած 500 մլ կաթը եռացնել կարագով և շաքարով:
  2. Կաթի մեջ լուծված խառնուրդը դանդաղ լցնել եռացող կաթի մեջ: Կրեմը եփել ցածր կրակի վրա շարունակ խառնելով, մինչև որ այն խտանա:
  3. Նախապես յուղաթղթով ծածկված տապակի վրա շարել կրեկերների շերտ:
  4. Լցնել այդ շերտի վրա մի փոքր տաք կրեմը, ապա վրան շարել կրեկերների երկրորդ շերտը և թեթևակի սեղմել այն:
  5. Տապակը դնել սառնարանում մի քանի ժամով (նախընտրելի է ամբողջ գիշեր): Մատուցելուց առաջ տորթի վրա ցանել շաքարի փոշի:

Տորթ Նապոլեոն առանց թխելու

Տորթը չափազանց համեղ է: Առաջարկում եմ չձգձգել, այլ պատրաստել նոր համով:

Տորթ Նապոլեոնն առանց թխելու պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ առանց թխելու

Խնդրում ենք Գնահատեք