Տորթ Նատալի. Պարզ բաղադրատոմսով շքեղ քաղցրավենիք

Տորթ Նատալի ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Տորթ Նատալիի բաղադրատոմսն արդեն բավականին հին է և մեր ընտանիքում շատ է գնահատվում իր պարզության և արագ պատրաստման համար։

Բիսկվիթի համար դուք կարող եք մուրաբան վերցնել ինչպիսին ցանկանում եք, բայց ես միշտ օգտագործում եմ թթվաշ համ ունեցող մուրաբա, որպեսզի դրա համը հավասարակշռի քաղցր կրեմին։

Տորթ Նատալի

Տորթ Նատալի. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 2 բաժակ

_Մածուն 1 բաժակ

_Մուրաբա 1 բաժակ

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 1 բաժակ

_Սոդա 2 թեյի գդալ

Կրեմի համար

_Թթվասեր 2 բաժակ

_Շաքարի փոշի 0,5 կամ 1 բաժակ ձեր ճաշակով:

Տորթ Նատալի

Տորթ Նատալի. Պատրաստման եղանակը

_Ընտրել թթու մուրաբա՝ մոշ, հաղարջ, բալ և այլն։

_Ձվերը հարել և ընթացքում ավելացնել շաքարավազը, հարել այնքան, մինչև շաքարավազը լուծվի, ավելացնել մածունը և մուրաբան։

_Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել զանգվածին, ավելացնել սոդան, խառնել։

_Խմորը բաժանել 2 մասի և յուղաթղթով ծածկված ձևամանի մեջ թխել 2 բիսկվիթ։

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել մինչև պատրաստ լինի։

_Թողնել սառչեն բիսկվիթները և կտրել 2 շերտի։

_Կրեմի համար թթվասերը հարել շաքարի փոշու հետ։

_Երբ տորթ կազմեք՝ շերտերին կրեմ քսելով, կարող եք մուրաբայի հատիկները լցնել կրեմի վրա, այդպես տորթը շատ համեղ կլինի։

_Պատրաստի թխվածքը դնել սառնարանը, որ մի քանի ժամ թրմվի։

_Տորթը կարող եք զարդարել հատապտուղներով, քերած շոկոլադով կամ պարզապես կակաո ցանել։

Տորթ Նատալի

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սալորով բիսկվիթ Նրբահամ և փափուկ բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք