Փափուկ, տորթ Նրբություն՝ համեղ և եթերային կրեմով։
Դուք կարող եք նման աղանդեր պատրաստել բավականին արագ և պարզ մթերքների փոքր հավաքածուից։

Տորթ Նրբություն. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 3 հատ
_Կիտրոնի կեղևի քերուկ
_Կես կիտրոնի հյութ
_Մի պտղունց աղ
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Շաքարավազ 60 գր
_Հալված կարագ 120 գր
_Բնական յոգուրտ 350 գր
_Ալյուր 260 գր
_Ձու 1 հատ
_Շաքարավազ 80 գր

Տորթ Նրբություն. Պատրաստման եղանակը
_Դեղնուցներն առանձնացնել սպիտակուցներից, խառնել աղի և շաքարի հետ, հարել, մինչև շաքարավազը լուծվի։
_Դեղնուցային զանգվածի մեջ քերել կիտրոնի կեղևը։ Ավելացնել հալած կարագը, հարել մինչև հարթվի։
_Ավելացնել կես կիտրոնի հյութը, խառնել։
_Լցնել մաղած ալյուրը, խառնել խմորը։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը, ձևավորել կողքերը։
_Յոգուրտը խառնել ձվի և շաքարավազի հետ։ Ավելացնել վանիլինը ըստ ճաշակի։
_Միջուկը լցնել խմորի վրա՝ կաղապարի մեջ։
_Թխել մոտ 40 — 50 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում։
_Սպիտակուցները սկսել հարել աղով, այնուհետև շաքարավազը մաս-մաս լցնել և զանգվածը հարել մինչև թանձրանալը ու պնդանալը։
_Սպիտակուցային զանգվածը քսել տորթի վրա և թխել ևս 10 րոպե։

Այն ստացվում է այնքան փափուկ և քնքուշ, բուրավետ, որ անպայման հաճախ կպատրաստեք։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Նեգրի ժպիտ







