Տորթ Շոկոլադով ծիածանը ցուրտ ձմռանն իր տաք գույներով կջերմացնի ձեզ: Այս տորթը կհմայի իր համով և նրբությամբ:

Տորթ Շոկոլադով ծիածան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 4 հատ
_Կարագ 200 + 250 գր
_Շաքարավազ 200 գր
_Վանիլին 9 գր
_Թթվասեր 200 գր
_Փխրեցուցիչ 20 գր
_Ալյուր 200 գր
_Շոկոլադ 25 + 175 գր
_Կակաո 4,5 ճաշի գդալ
_Գել ներկ շագանակագույն
_Խտացրած կաթ 1 բանկա
_Սերուցք 125 մլ

Տորթ Շոկոլադով ծիածան. Պատրաստման եղանակը
_Փափուկ կարագը (200 գ) հարել մինչև փարթամանա, ավելացնել շաքարավազը, վանիլինը և լավ հարել։
_Հերթով ավելացնել ձվերը՝ ամեն անգամ հարելով։ Լցնել թթվասերը և լավ խառնել։
_Խառնել ալյուրն ու փխրեցուցիչը, մաղել և ստանալ խմոր։
Խմորը բաժանել 4 մասի
_Մաս 1 — ավելացնել հալած շոկոլադ (25 գ), կակաո (1 ճաշի գդալ), մի քանի կաթիլ ներկ:
_Մաս 2 — ավելացնել կակաոն (1 ճաշի գդալ)
_Մաս 3 — ավելացնել կակաոն (1/2 թեյի գդալ)
_Մաս 4 — ոչինչ չավելացնել:
_Թխել յուրաքանչյուր շերտ 15 րոպե 180 ° C ջերմաստիճանում:
_Շերտերը թրջել ցանկացած օշարակով և քսել կրեմով։
Կրեմ
_Կարագը հալեցնել, ավելացնել ջարդած շոկոլադը, ժամանակ առ ժամանակ խառնելով, մեջը լցնել խտացրած կաթ և ավելացնել կակաոն (1 ճաշի գդալ)։
_Խառնել մինչև հարթվի: Թողնել սենյակային ջերմաստիճանում սառչի, ապա հարել սերուցքը և խառնել սառած կարագային զանգվածի հետ։

Տորթը զարդարել նույն կրեմով և վրան ցանել մի քիչ կակաո։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Բրաունի







