Տորթ Ոսկե բանալի. Պարզ և շատ համեղ քաղցրավենիք որը կպատրաստեք շատ արագ ու մատչելի մթերքներից

Տորթ Ոսկե բանալի ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այս Տորթ Ոսկե բանալին միշտ տարածված է եղել Պրահայի և Կիևի հրուշակարաններում:

Այս բաղադրատոմսը պահանջում է մթերքների նվազագույն հավաքածու, բայց շատ համեղ է ստացվում։

Տորթ Ոսկե բանալի

Տորթ Ոսկե բանալի. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 7 հատ

_Կակաո 3 ճաշի գդալ

_Շաքարավազ 2 բաժակ

_Մարած սոդա 1 թեյի գդալ

_Մեղր 2 ճաշի գդալ

_Տաք ջուր 2 ճաշի գդալ

_Ալյուր 2,5 բաժակ

_Կտրատած ընկույզ 1 բաժակ

Կրեմի համար

_Եփած խտացրած կաթ 1 բանկա

_Կարագ 200 գր

_Վանիլին ըստ ճաշակի

Տորթ Ոսկե բանալի

Տորթ Ոսկե բանալի. Պատրաստման եղանակը

_Ձվերը հարել մինչև փրփրի, ավելացնել շաքարավազը և հարել մինչև համասեռ փրփուր ստացվի։

_Մեղրը ջրիկացնել ջրով, խառնել սոդայի հետ և ավելացնել ձվի զանգվածին։

_Ալյուրը խառնել կակաոյի հետ և մաղել, լցնել խմորի մեջ։

_Ավելացնել ընկույզը և լավ խառնել, խմորը պետք է լինի թանձր թթվասերի խտության։

_Խմորը բաժանել 3 մասի։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և խմորի մի մասը լցնել, բահիկով կամ գդալով հավասարաչափ բաշխել ամբողջ տապակի վրա։

_Ջեռոցը տաքացնել 190 աստիճան, թխելու ժամանակը մոտ 20 րոպե, բայց ուղղորդվեք ըստ ձեր ջեռոցի։

_Թողնել սառչեն 3 շերտերը։

_Կրեմի համար հարել փափկած կարագը և գդալով խտացրած կաթը լցնել։

_Վանիլին կարելի է ավելացնել ըստ ճաշակի և ցանկության։

_Տորթ ենք կազմում՝ շերտերին կրեմ քսել և ընկույզ ցանել:

_Զարդարել ըստ ճաշակի և 4 ժամով դնել սառնարանում։

Տորթ Ոսկե բանալի

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Բրաունի

Խնդրում ենք Գնահատեք