Տորթ Պլոմբիր. Հեքիաթային նուրբ աղանդեր

Տորթ Պլոմբիր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Դուք շատ արագ կթխեք Տորթ Պլոմբիրը և կստանաք ձեր սիրելի պաղպաղակի համով նրբություն։

Տորթ Պլոմբիր

Տորթ Պլոմբիր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 250 գր

_Շաքարավազ 70 գր

_Կարագ 130 — 150 գր

Կրեմը պատրաստելու համար

_Ձու 2 հատ

_Թթվասեր 500 գր

_Շաքարավազ 150 գր

_Օսլա 2 ճաշի գդալ

_Վանիլային շաքար 1 տուփ

_Կարագ 50 գր

Տորթ Պլոմբիր

Տորթ Պլոմբիր. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել և խառնել խոշոր քերիչով քերած կարագի և շաքարավազի հետ։

_Որպեսզի կարագը լավ քերվի, իսկ փշուրը ստացվի այնպես, ինչպես պետք է խմորի համար, կարագը 20-ից 30 րոպե դնել սառնարանում։

_Զանգվածը ձեռքերով մանրացնել փշրանքների։ Չոր և լավ տաքացրած թավայի մեջ տապակել փշրանքները։

_Պետք է տապակել այնքան ժամանակ, մինչև փշուրները ոսկեգույն դառնան:

_Կրեմի համար ձվերը հարել շաքարավազի, օսլայի և վանիլային շաքարի հետ։

_Զանգվածը հասցնել միատարր զանգվածի, ավելացնել թթվասերը և խառնել։

_Կրեմը դնել թույլ կրակի վրա, եփել, անընդհատ խառնելով, մինչև կրեմը թանձրանա։

_Վերցնել կրակից և ավելացնել կարագը, հարել մինչև զանգվածը միատարր լինի։

_Լցնել փշրանքները բարակ շերտով ամանի մեջ, դեռ տաք կրեմը քսել, ապա փշրանքների շերտ և կրկին կրեմ:

_Հերթագայելով շերտերը, կազմել ամբողջ տորթը: Վերին շերտին նույնպես պետք է կրեմ քսել։

Տորթ Պլոմբիր

Տորթը կարող եք զարդարել սպիտակ շոկոլադի քերուկով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Պլոմբիր հալվում է բերանում

Խնդրում ենք Գնահատեք