Տորթ Պրահա. Տոնական և անուշաբույր թխվածք

Տորթ Պրահա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պրահա տորթը ստեղծվել է ավստրիական հայտնի Զախեր տորթի նմանությամբ՝ խորհրդային տարիներին: Բայց սա ավելի հեշտ է թխվում:

Տորթ Պրահա

Տորթ Պրահա. Անհրաժեշտ բաղադրիչները

Բիսկվիթի համար

_Շաքարավազ 1 բաժակ

_Թթվասեր 10-15% 200 գր

Բիսկվիթի համար

_Օղի 0,5 բաժակ

_Ալյուր 2 բաժակ

_Կակաոյի փոշի 4 ճաշի գդալ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Խտացրած կաթ 100 գր

_Ձու 2 հատ

Ջնարակի համար

_Շոկոլադ 200 գր

Կրեմի համար

_Կարագ 150 գր

_Կակաոյի փոշի 2 թեյի գդալ

_Խտացրած կաթ 100 գր

Զատկի տորթ չամիչով

Տորթ Պրահա. Պատրաստման եղանակը

_Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից։ Սպիտակուցները հարել հարիչով (2 րոպե), ավելացնել շաքարավազը, խտացրած կաթը, թթվասերը և հարել ևս 3 րոպե։

_Առանձին հարել դեղնուցները, մինչև սպիտակեն։ Ալյուրը փխրեցուցիչի և կակաոյի հետ միասին մաղել մեծ տարայի մեջ։

_Շատ զգուշորեն խառնել սպիտակուցային զանգվածի հետ՝ ներքևից վերև թույլ խառնել։

_Ջեռոցը տաքացնել մինչև 200°C։ 25 սմ տրամագծով ձևամանը յուղել և սպիտակաձավար ցանել։ Սա կհեշտացնի պատրաստի թխվածքաբլիթը հեռացնելը:

_Խմորը լցնել մեջը, դնել ջեռոցը և թխել 1 ժամ։

_Մինչ թխվածքաբլիթը թխվում է, պատրաստել կրեմը։

_Փափուկ կարագը կակաոյի հետ հարել մինչև համասեռ լինի (1 րոպե):

_Լցնել խտացրած կաթը և հարել ևս 2 րոպե։  Եթե կրեմը, ձեր կարծիքով, բավականաչափ քաղցր չէ, ապա դրան կարող եք ավելացնել շաքարի փոշի։

_Պատրաստի թխվածքաբլիթը հանել ջեռոցից։ Ձևամանը դնել խոնավ սրբիչի վրա, վրան ծածկել չոր սրբիչով և թողնել սառչի։

_Սառած թխվածքաբլիթը հանել ձևամանից և կտրել հավասար հաստությամբ 3 շերտերի և ցողել օղիով։

_Երկու շերտերին կրեմ քսել։ Տեղադրել դրանք իրար վրա և ծածկել թխվածքի երրորդ շերտով։ Պարտադիր չէ վերևի շերտին կրեմ քսել։

_Շոկոլադը մանր կտրատել, դնել հրակայուն ամանի մեջ և դնել եռման ջրի մեջ։ Երբ շոկոլադը հալվի, դրանով ծածկել տորթի երեսն ու կողքերը։

_Տորթը դնել սառնարանը առնվազն 3 ժամով, հալեցրած շոկոլադի մնացորդներով սպասքը դնել սառնարանը։

Տորթ Պրահա

Երբ շոկոլադը պնդանա, քերել այն փոքր դանակով։ Տորթը զարդարել շոկոլադի փշուրներով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Պրահա

Խնդրում ենք Գնահատեք