Տորթ Սնիկերս. Ընկուզային, փխրուն քաղցրավենիք

Տորթ Սնիկերս ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ախորժելի, եթերային տորթ սնիկերս բեզեով  իդեալական է ցանկացած առիթի համար:

Տորթ Սնիկերս

Տորթ Սնիկերս. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 285 գր

_Շաքարի փոշի 2,5 ճաշի գդալ

_Վանիլային շաքարավազ 1 թեյի գդալ

_Ձու 3 հատ

_Թթվասեր 1 ճաշի գդալ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Ալյուր 260 գր

_Շաքարավազ 150 գր

_Եփած խտացրած կաթ 250 գր

_Գետնանուշ 115 գր

_Սերուցք 30% 70 մլ

_Մուգ շոկոլադ 80 գր

_Մարշմելոու՝ ըստ ցանկության

Տորթ Սնիկերս

Տորթ Սնիկերս. Պատրաստման եղանակը

_Սենյակային ջերմաստիճանի կարագը (125 գ) կտրատել կտորներով, ավելացնել շաքարի փոշին, վանիլային շաքարավազը՝ հարել, ավելացնել դեղնուցները և թթվասերը հարել:

_Ավելացնել փխրեցուցիչը և ալյուրը, խմոր անել, փաթաթել սննդային թաղանթով և դնել սառնարանը 30 րոպե։

_Յուղաթղթի վրա գրտնակել սառեցված խմորը՝ ջեռոցի տապակի չափով: Թղթի հետ խմորը տեղափոխել ջեռոցի տապակի մեջ և սառեցնել։

_Սպիտակուցները հարել շաքարավազի հետ՝ 20 րոպե առավելագույն արագությամբ։

_Ջեռոցը տաքացնել 170 աստիճանով։

_Խմորը հանել սառնարանից, վրան դնել բեզեն։

_Թխել 10 րոպե՝ 170 աստիճանով, հետո ջերմաստիճանը իջեցնել 100 աստիճանի և թխել ևս 20 րոպե։

_ Սենյակային ջերմաստիճանի կարագը (150 գ) հարել, ավելացնել եփած խտացրած կաթը և հարել։

_Գետնանուշ (100 գ) մանրացնել գրտնակով կամ կտրատել դանակով։

_Սառեցված թխվածքը կտրել 3 հավասար մասերի։

_Խմորի առաջին շերտին, քսել եփած խտացրած կաթով կրեմը, վրան ցանել մանր կտրատած գետնանուշը, ծածկել խմորի երկրորդ շերտով, քսել կրեմը և ցանել գետնանուշ և ծածկել 3 շերտով։

_Կրեմը քսել միայն կողքերին, իսկ մնացած ընկույզները ցանել դրանց վրա։

_Սերուցքը լցնել կաթսայի մեջ, լցնել մուգ շոկոլադը, դնել մարմանդ կրակի վրա, մինչև շոկոլադը հալչի, ավելացնել կարագ (10 գ)։

Տորթ Սնիկերս

Տորթի վերևի շերտին քսել հալած շոկոլադ, զարդարել ամբողջական գետնանուշով և մարշմելոով և լցնել մնացած շոկոլադը։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Սնիկերս

Խնդրում ենք Գնահատեք