Տորթ սուֆլե. Ընդամենը 3 բաղադրիչ և ստացվում է նրբահամ աղանդեր

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք այսօր պատրաստել համեղ և նուրբ տորթ սուֆլե ամենապարզ բաղադրատոմսով: Նուրբ սուֆլե, որը պարզապես հալչում է բերանում:

Բոլորը խնդրում են այս համեղ բաղադրատոմսը: Սա համեղ և նուրբ քաղցրավենիքներից մեկի ամենապարզ բաղադրատոմսն է, որը միշտ դուր է գալիս բոլորին:

Տորթ սուֆլե

Տորթ սուֆլե. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 4 հատ

_Ֆիլադելֆիա պանիր 250 գր

_Խտացրած կաթ 400 գր

Տորթ սուֆլե

Տորթ սուֆլե

Տորթ սուֆլե. Պատրաստման եղանակը

_Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից:

_Սպիտակուցները հարել մինչև թանձրանա, կայուն զանգված ստացվի:

_Դեղնուցները խառնել պանրի հետ և հարել մինչև հարթվի:

Խորհուրդ. Օգտագործեք ձեր ունեցած ցանկացած փափուկ պանիր:

_Խառնել սպիտակուցի և պանրի զանգվածները՝ ավելացնելով սպիտակուցը մաս -մաս և զգուշորեն հարել հարիչով, մինչև հարթվի:

_Ծածկել ձևամանը յուղաթղթով և լցնել խմորը: Կաղապարը դնել ջեռոցի տապակի մեջ և լցնել տաք ջուր:

_Դնել ջեռոցը և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 45-50 րոպե, մինչև տորթը ոսկե դարչնագույն դառնա:

_Սառելուց հետո զգուշորեն հանել յուղաթուղթը, վրան շաքարի փոշի ցանել և մատուցել:

Տորթ սուֆլե

Տորթը ստացվում է, շատ քնքուշ պարզապես եթերային, ինչպես թռչնի կաթը: Ցանկության դեպքում հալեցնել շոկոլադ և վրան լցնել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Ռաֆաելլո

Խնդրում ենք Գնահատեք