Տորթ Տղամարդու Իդեալ. Սիրելի տղամարդուն հաճույք պատճառելու համար թխեք շատ համեղ ու ախորժելի աղանդեր

Տորթ Տղամարդու Իդեալ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր առաջարկում ենք թխել Տորթ Տղամարդու Իդեալ:

Քաղցրասեր տղամարդիկ շատ են հավանում այս թխվածքը: Այն կարող եք պատրաստել ծննդյան օրվա կամ ուղղակի առանց որևէ առիթի նրան ուրախացնելու համար:

Նման համեղ ընկույզով տորթը խտացրած կաթով անպայման դուր կգա ձեր սիրելիներին: Ընտանեկան հաճելի երեկոն ապահովված կլինի:

Տորթ Տղամարդու Իդեալ

Տորթ Տղամարդու Իդեալ. Անհրաժեշտ բաղադրիչները

— ալյուր 2,5 — 3 բաժակ

— շաքարավազ 1,5 բաժակ

— ձու 4 հատ

— սոդա 1 թեյի գդալ

— քացախ 1 թեյի գդալ

— կոնյակ 50 մլ

— մեղր 4 ճաշի գդալ

— ցանկացած ընկույզ 100 գ

— վանիլային շաքար կես թեյի գդալ

Կրեմը պատրաստելու համար վերցրեք.

— կարագ 200 գ

— բոված ընկույզ 100 գ

— եփած խտացրած կաթ 300 գ

— շոկոլադ և ընկույզ՝ ձևավորման համար

Տորթ Տղամարդու Իդեալ Տորթ Տղամարդու Իդեալ Տորթ Տղամարդու Իդեալ

Տորթ Տղամարդու Իդեալ. Պատրաստման եղանակը

_ Ձվերը միացնում ենք շաքարավազի հետ և հարել մինչև փարթամանա ու թանձրանա, ավելացնել վանիլային շաքարավազը և նորից հարում։

_ Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել խմորին, խառնել մինչև հարթ լինի և ավելացնել քացախով մարած սոդան, խառնել։

_ Ընկույզները գրտնակով կամ բլենդերով մանրացնել ու դրա կեսը լցնել խմորի մեջ, խառնել։

_ Թխելու համար նախատեսված կաղապարը ծածկել յուղաթղթով։ Խմորը բաժանել 2 մասի և թխել 2 շերտ։

_ Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել շերտերը 15 — 20 րոպե, պատրաստ լինելը ստուգել չոփով։

_ Պատրաստի շերտերը 2 մասի բաժանել։

_ Կրեմի համար խտացրած կաթը հարել կարագի հետ, ավելացնել մնացած մանր կտրատած ընկույզը։ Կրեմը 10 րոպեով դնել սառնարանում։

_ Քաղցր թեյ եփել և դրանով թրջել շերտերը, հետո տորթ կազմել՝ շերտերին կրեմ քսելով։

_ Տորթը զարդարել քերած շոկոլադով և ընկույզով։

Տորթ Տղամարդու Իդեալ

Տորթ Տղամարդու Իդեալ

Ցանկալի է տորթը մի երկու ժամ թողնել սառնարանում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Տղամարդու իդեալ

Խնդրում ենք Գնահատեք