Նման համեղ ընկույզով տորթը խտացրած կաթով անպայման կուրախացնի ձեր ամուսիններին և փոքրիկներին:

Տորթ Տղամարդու իդեալ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 2,5 — 3 բաժակ
_Շաքարավազ 1,5 բաժակ
_Ձու 4 հատ
_Սոդա 1 թեյի գդալ
_Քացախ 1 թեյի գդալ
_Կոնյակ 50 մլ
_Մեղր 4 ճաշի գդալ
_Ցանկացած ընկույզ 100 գր
_Վանիլային շաքար 0,5 թեյի գդալ
Կրեմը պատրաստելու համար
_Կարագ 200 գր
_Բոված ընկույզ 100 գր
_Եփած խտացրած կաթ 300 գր
_Շոկոլադ և ընկույզ՝ ձևավորման համար

Տորթ Տղամարդու իդեալ. Պատրաստման եղանակը
_Ձվերը շաքարավազի հետ հարել մինչև փարթամ ու թանձ զանգված դառնա, ավելացնել վանիլային շաքարավազը և նորից հարել։
_Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել խմորին, խառնել մինչև հարթ լինի և ավելացնել քացախով մարած սոդան, խառնել։
_Ընկույզները գրտնակով կամ բլենդերով մանրացնել ու կեսը լցնել խմորի մեջ, խառնել։
_Թխելու համար նախատեսված տապակը ծածկել յուղաթղթով։
_Խմորը բաժանել 2 մասի և թխել 2 շերտ։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել շերտերը 15 — 20 րոպե, պատրաստ լինելը ստուգել փայտիկով։
_Պատրաստի շերտերը 2 մասի բաժանել։
_Կրեմի համար խտացրած կաթը հարել կարագի հետ, ավելացնել մնացած մանր կտրատած ընկույզը։
_Կրեմը 10 րոպեով դնել սառնարանը։
_Քաղցր թեյ եփել և դրանով թրջել շերտերը, ապա տորթը կազմել՝ շերտերին կրեմ քսելով։
_Տորթը զարդարել քերած շոկոլադով և ընկույզով։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Տղամարդու իդեալ







