Ամանորյա սեղանի համար կարելի է տորթ տոնածառ պատրաստել։ Այն դուր կգա ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին:

Տորթ Տոնածառ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 3 հատ
_Շաքարավազ 1 բաժակ
_Սերուցքային մարգարին 500 գր
_Ալյուր 7 բաժակ
_Փխրեցուցիչ 3 թեյի գդալ
_Վանիլին 1 պտղունց
Կրեմի համար
_Թանձր թթվասեր 1 կգ
_Շաքարավազ 2 բաժակ
Ձևավորելու համար
_Կոկոսի կանաչ փաթիլներ 200 գր
_Գունավոր դրաժե


Տորթ Տոնածառ. Պատրաստման եղանակը
_Ձուն հարել շաքարավազի և վանիլի հետ։
_Հարելիս ավելացնել փափկած մարգարինը։ Ալյուրն ու փխրեցուցիչը մաս-մաս լցնել և խմոր հունցել։
_Խմորը գնդաձև հավաքել, փաթաթել պոլիէթիլենային թաղանթով և դնել սառնարանում 1 ժամ։
_Խմորից առանձնացնել մոտ 1/4 մասը, գրտնակել բարակ թխվածք։ Թխել շերտը մինչև փափկի 180 ° C ջերմաստիճանում, մոտ 8-10 րոպե:
_Խմորի մնացած մասից պատրաստել 1,5 — 2 սմ տրամագծով փոքրիկ գնդիկներ և թխել մինչև ոսկե դարչնագույնը:
_Գնդիկները մի փոքր կտափակեն և կստացվեն կիսագնդաձև թխվածքաբլիթներ։
_Շերտը և թխվածքաբլիթները թողնել սառչեն սենյակային ջերմաստիճանում։
_Կրեմի համար թթվասերը հարել շաքարավազի հետ։
_Շերտը դնել ամանի վրա, քսել կրեմի մի մասը, շարել թխվածքաբլիթի շերտը, քսել կրեմ։
_Թխվածքաբլիթների հաջորդ շերտը դնել, ներքևի շերտի մի մասը բաց թողնել, քսել կրեմ։
_Այսպիսով, տոնածառի շերտերը դնել մինչև վերջ:
_Տորթին ցանել կանաչ ներկված կոկոսի փաթիլներ, զարդարել գունավոր դրաժեներով։


Կարող եք ավելի հետաքրքիր ձևավորում մտածել ու այս պարզ տորթը դարձնել շքեղ տոնական աղանդեր։ Օրինակ կարելի է ոչ թե գնդիկներ անել, այլ աստղաձև թխվածքաբլիթներ:

Տորթը դնել սառնարանում, որ գիշերը կամ մի քանի ժամ թրմվի։
Բարի ախորժակ:
Թող գալիք տարին բարի լինի բոլորիս համար:
Տեսանյութ
Սիննաբոն բուլկիներ







