Բաղադրատոմս շոկոլադի գիտակների համար. Շատ բուրավետ տորթ Տրյուֆել: Այն բաղկացած է շոկոլադե բիսկվիթից, խտացրած կաթի և կակաոյի հիմքով կրեմից, և այս ամբողջ խենթությունը ծածկում են շոկոլադե գլազուրով։

Տորթ Տրյուֆել. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կոնյակ 1 ճաշի գդալ
Բիսկվիթ
_Շոկոլադ 150 գր
_Շաքարավազ 150 գր
_Ձու 2 հատ
_Ալյուր 250 գր
_Փխրեցուցիչ 2 թեյի գդալ
_Կարագ 150 գր
_Վանիլային շաքարավազ 2 թեյի գդալ
Ջնարակ
_Կակաոյի փոշի 2 ճաշի գդալ
_Շաքարավազ 4 ճաշի գդալ
_Կաթ 2 ճաշի գդալ
_Ջուր 2 ճաշի գդալ
_Կարագ 30 գր
_Շոկոլադ 40 գր
Կրեմ
_Կարագ 200 գր
_Կակաոյի փոշի 1 ճաշի գդալ
_Եփած խտացրած կաթ 4 ճաշի գդալ
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
Խոնավեցման համար
_Թարմ եփած սուրճ 200 գր
_Կոնյակ 1 ճաշի գդալ


Տորթ Տրյուֆել. Պատրաստման եղանակը
_Կարագը մանրացնել շաքարավազի և վանիլային շաքարի հետ։ Ավելացնել ձվերը, լավ խառնել։
_Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա (ես վերցնում եմ սև շոկոլադ ու կաթ հավասար համամասնությամբ)։ Ավելացնել զանգվածին և խառնել, մինչև գույնը միատարր լինի:
_Ավելացնել փխրեցուցիչ և ալյուր, հարել։
_Բացվող ձևամանի ներքևի մասը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը, հարթեցնել:
_Թխել 180 ° C ջերմաստիճանում 30-40 րոպե: Փայտիկով ստուգել պատրաստ լինելը, եթե այն չոր է, ուրեմն պատրաստ է:
_Թողնել սառչի և հանել կաղապարից։ Թողնել մի օր հանգստանա և կտրել երեք շերտի։
_Սուրճը եփել, ավելացնել շաքարավազ ըստ ճաշակի + 1 ճաշի գդալ կոնյակ: Բոլոր շերտերը խոզանակով թրջել այս հեղուկով և թողնել 30 րոպե:
_Այդ ընթացքում պատրաստում ենք կրեմը. հարել սենյակային ջերմաստիճանի կարագը շաքարի փոշով, ավելացնել 1-ական ճաշի գդալ եփած խտացրած կաթ, հարել մինչև հարթվի: Խտացրած կաթը, ինչպես կարագը, պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի։
_Վերջում ավելացնել կակաոն և կոնյակը, նորից հարել։
_Շերտերին քսել կրեմ, դրանով պատել և կողքերը: Մի քանի րոպեով դնել սառնարանը։
_Պատրաստել ջնարակը. կաթսայի մեջ խառնել կակաոն շաքարավազի, կաթի և ջրի հետ, հարել և դնել մարմանդ կրակի վրա։
_Հասցնել եռման աստիճանի, կրակը նվազագույն անել և եփել 5 րոպե, ավելացնել կարագն ու շոկոլադը, հարել, մինչև լուծվի և վերցնել կրակից։
_Եթե գլազուրը թանձր է թվում, ապա պետք է մի քիչ կաթ կամ ջուր ավելացնել և նորից տաքացնել։
_Սառեցված տորթի վրա գլազուր լցնել։
_Տրյուֆել տորթը կարելի է զարդարել ֆիզալիսի և շոկոլադի կտորներով:


Զարդարել ըստ ցանկության։ Թող ողջ գիշերը ներծծվի և կարող եք մատուցել ձեր ընտանիքին և ընկերներին:
Տորթ Տրյուֆելը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Բրաունի







